Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չըլլար։ Մնաք բարով։

— Ըսե՛, օրիորդ, հետս նշանվելու միտք չունիս նե՝ պարապ տեղը մի հոգնեցներ զիս։

— Նեղը գալուդ պես աս խոսքը կ՝ընես, չնշանվիմ նե ի՞նչ կըլլա եղեր, սանքի Պոլսո մեջ քեզմե ուրիշ երիտասարդ չկա։ Սվոր նայե մեյ մը, հետս չպիտի նշանվիս նե եղեր, պարապ տեղը զիս մի հոգնեցներ է եղեր... էյ, չհոգնեցնեմ նե՝ ի՞նչ կըլլա եղեր, աշխարհ կը կործանի... սրվոր նայև՝ մեյ մը, հետս չպիտի նշանվիս նե եղեր, զիս մի հոգնեցներ է եղեր...։

— Ի՞նչ կը բարկանաս կոր օրիորդ, ամեն մարդ իր վրա համարում ունի, կուզես որ ապուշի պես կթվի՞մ... ամեն գալուս մեյմեկ բան կապսպրես, հասա է, պասմա է, պոթին է, շապխա Է, ասոր վերջը։

— Զիս չպիտի առնես նե եղեր, պարապ տեղը զիս մի հոգնեցներ է եղեր, սանքի քեզի համար կը մարիմ կոր...

— Ի՞նչ ուզեցիք օրիորդ, շուկան առնենք հոս բերենք։

— Ի՞նչ կըլլա եղեր, զիս շուկան տանելու, շուկան հոս բեր... բայց սա խոսքը ի՞նչ պիտի ըլլա, զիս չպիտի առնես նե եղեր...։

— Աղեկ որ քառասուն տարին անգամ մը խոսք մը ըրինք, ծանր եկավ։

— Հարկավ ծանր պիտի գա, սանքի հրեշտակի պես աղվոր երիտասարդ մես տե...։

— Չհավնեցա՞ր։

— Չհավնիմ նե ինչ կըլլա եղեր։ Հետս չպիտի նշանվիս նե եղեր զիս մի՛ հոգնեցներ է եղեր։

— Ըսել է որ զիս չես ուզեր։

— Չուզեմ նե ի՞նչ կըլլա եղեր։

— Մեղք ինձի, որ քեզի պես աղջիկի մը սեր տվեր եմ։

— Տվածդ ա՛ռ։

— Դուն ալ առածդ տուր:

— Ես քեզի բան մը ըսե՞մ, դուն մեյ մալ հոս մի գար, ես քեզի չսիրեցի։ Հետս չպիտի նշանվիս նե եղեր զիս մի հոգնեցներ է եղեր։

— Կարծես թե ես քեզի սիրեցի՞, անիծյալ ըլլա այն օրը, որ քեզ տեսա։

— Օրհնյալ ըլլա այն օրերը՝ ուր զքեզ չպիտի տեսնամ։

— Օրիորդ, մինչև հիմա ինչ որ տվեր եմ նե քեզի ամենն ալ կուզեմ։