Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԱԿԱՐԿՈԻԹՅՈՒՆ ՄԸ

Պ... բարի մարդ մէ, միայն թե քիչ մը ագահ է:

Հարկ չենք տեսներ երկար բարակ իր նկարագիրն ընել, միայն ետևյալ դեպքը պատմելով կը շատանանք:

Պ... առջի օրը ծովու բաղնիք մտնել ուզելով՝ բաղնեսյանին՛ հետ սակարկության կ՚սկսի։

— Քանի՞ ղուրուշ ծախս ըրիք սա բաղնիքը շինելու համար:

— Երեք հազար ղուրուշ։

— Երե՜ք հազար ղուրուշ... խաբեր են ձեզի. շատ մարդ կուգա՞ կոր գոնե:

— Դուք գործին գլուխը կենալու ըլլաք նե՝ կը քալեցունեք, որովհետև դուք մարդու հետ վարվելու եղանակը գիտեք, մյուշտերիները չեք բարկացուներ։ Ես ալ կուզեմ կոր ծովը մտնել տե անոր համար հոս եկա։ Ուրիշ տեղ մը երթալու ըլլամ նե անոնք ինձի չեն ճանչնար, ես ալ զանոնք չեմ ճանչնար, հետևապես չենք կրնար համաձայնիլ։ Թեպետև քեզի ալ չեմ ճանչնար, բայց ասկե անկե լսած ըլլալով, որ բարի մարդ մեք եղեր, շուտով հոս վազեցի։ Դուն զիս ուրիշի տեղ չես բռներ, ես այ քեզի իբրև եղբայր կը բռնեմ. քառասուն փարա դուն ավելի կուզես, քառասուն փարես ես պակաս կուտամ կը հարմարինք կերթա, անանկ չէ՞ մի յա:

— Անանկ է յա:

— Ջուրը ի՞նչպես է, տա՞ք է թե պաղ։

— Տաք է:

— Եկու տես, որ ես ա, տաքեն չեմ ախորժիր, բայց ինչ է նե՝ անգամ մը եկանթ նե՝ մտնելու է: Քանի՞ փարա կառներ կոր նա-