Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դուն ալ կորի՛ (երթալով): Աղեկ որ խալսեցա սրկե, շատոնց կուզեի թողուլ, բայց հարմար առիթ մը չէիր գտած։ Աղվորություն մը չունի որ, բերանը քիթը մեծ. մատվըները կես կանգուն երկայնություն ունին. մազերը կարճ. թևերը երկար. հասակը ոչ կարճ ոչ ալ երկար. վերջապես հրեշ մը, աղվոր ըսվելու տեղ մը չունի, ես անոր քով հրեշտակ մեմ։ Շատ պիտի փնտրե անիկա ինձի, և չպիտի կրնա գտնալ, ինձի համար պիտի լա, պիտի ողբա, բայց ի զուր, ոտքերուս պիտի փարի, բայց օգուտ մը չպիտի ընե. ամեն առտու անոր տանը առջևեն պիտի անցնիմ, որ զիս տեսնե ու հալի։