Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԵՎԵԼԻ ԱՏԱՄՆԱԳՈՐԾ

Այս մեծարգո ատամնագործը յուր արվեստը Բարիզի մեջ ավարտելով առ այժմ բնակությունը հաստատած է Պոլսո հասարակության ակռաներուն փողոցը թիվ 32։

Այս անանկ վարպետություն ունի, որ ծուռ բուսած ակռաները կը շտկե և ծինակներն ալ կը ծռե։

Կոտրած ակռաները դյուրությամբ կը հանե եղեր մեկ հատը կես ոսկիի. քսան ակռա հանողին հարյուրին քսան զեղջ կընե եղեր: