Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակարկությունը կըլլա, կոշկավաճառը պոթինները լրագրի մը մեջ կը փաթտե տիկինին կուտա. տիկինը պոթինը կառնե կերթա։

Հետևյալ առտուն մեր տիկնոջ էրիկը յուր բինարը աչքե անցունելու փափագ մը կունենա, բայց մեծ զարմանքով կը տեսնե, որ բինարը չտեսներ։ Շուտ մը տիկնոջը կը հարցունե, եղելությունը կը հասկնա և երկուքը մեկեն կոշկավաճառին խանութը կերթան։

— Բարև, պարոն, մեր տիկինը ասկի՞ց առավ պոթինը։

— Այո՛, պարոն։

— Բինարի թուղթ մը մոռցած է հոս։

— Մենք անանկ բան չենք ընդունիր պարոն...

— Ետ բերած պոթինները մեջը փաթտեր է եղեր։

— Անանկ է նե՝ թուղթերու մեջ նայինք անգամ մը։

Կոշկավաճառը խանութին մեկ անկյունը նետված թուղթերուն մեջ փնտրելով կը գտնե բինարը ու տիրոջը կուտա։

Այս պատմությունը ընելով, կանանց անզգուշությունը իմացնելեն ետքը, սա ալ կուզենք ըսել, որ եթե տունը լրագիր գտնվեր՝ տիկինը այդ սխալմունքին մեջ չպիտի իյնար։

Տե՛ս, լրագիր առնելը որչափ աղեկ բան է, եթե ո՛չ կարդալու՝ գոնե մեջը բան մը փաթտելու համար ամեն տուներու մեջ մեյմեկ լրագիր գտնվիլը միշտ օգտակար է։