Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վաղեին, շատ անգամ լալերնին տեսած ենք, պարապ տեղը կյանքերնին կը մաշեցնեին, անանկ որ ահավասիկ աշխարհիս համը չառած կտոր մը խրդըխի տերտեն իրենց կենաց արևը մարելով կերթան սև հողին տակ կը ծածկվին, մեզ ալ ասոր անոր ձեռքը թողլով, աս ինչ ցավալի վիճակ Է, մենք մենե ավելի իրենք ալ կը մեղքնանք, աղջկան մը համար սովրելու բան կը պակսի, ա՜խ, այն մայրերուն ալ ի՞նչ ըսեմ որ աղջիկնիս աղվոր երևնա ըսելով, թույլ կուտան որ ամեն տեսակ միմոսական կերպարանքներու տակ մտնեն, աշխարհք այնպես կը հավատա, թե աղջիկները մայր ըլլալու պարտականություն ունին, բայց կին և մայր ըլլալե առաջ ատոնց եղանակները սորվելու չե՞ն, աղջիկ մը 14 —15 տարու եղա՞վ մի, պատուհանեն և հայելիեն զատ ուրիշ բան չմտածեր. այնպես կը կարծե թե իրեն պարտքն է հայելիի մը առջև զարդարվիլ և պատուհանի մը առջև նստիյ, աս ըլլալո՞ւ բան է, ինչո՞ւ չսովրին կար կարել, լաթ լվալ, կերակուր եփել, տուն մը կառավարել, էրկան հետ վարվելու եղանակներ. միթե ասոնք չեն իրենց պարտքերը և մանավանդ որ ասոնք են միայն իրենց երջանկության տարրերը և որոնց համար ո՛չ սիրտ պետք է մաշեցնել և ո՛չ կյանք կորսնցնել, բայց ասոնց համար ուսմունք պետք է, կրթություն պետք է, դաստիարակություն պետք է, ասոնց նայողը ո՞վ է, ասոնց գլխավոր գործը երկու աղջիկ իրարու քով գալ պատուհանի մը առջև նստիլ և անկեց վերջը. — քա, այս ինչ աղջիկը սա տեսակ ֆիստան մ՝էր հագեր, շատ աղվոր վայլեր էր, հիմա մազերր ավելի բարձր հանելու է եղեր (գուցե գլուխնին ամպերու մեջ պիտի ծածկեն), մեջքը ավելի ծռելու է, կես օխա բուտրա երեսը ծեփելու է, կարմիրը քիչ մը շատկեկ քսելու է, անզգամ մայրերն ալ ասոնք կը լսեն ու կը զվարճանան, չեն գիտեր, որ այս տեսակ հալումաշները մեր տիրուհյաց պես ասոնք ալ խիստ շատ ժամանակի մեջ ցուրտ գերեզմանին տակ պիտի մտցնեն և ասոնց ալ թշվառ մազերը աս ու այն ծաղրելի նորաձևության սիրահարաց ձեռքը պիտի մատնվին։

Բայց մեզ ի՞նչ փույթ, թող քիչ մալ իրենք մտածեն, մենք իրենց վրա ցավելնես այս չափը զուրցեցինք, թող մեզ չդպչին տե ինչ կ՝ուզեն նե ան ընեն, մեզի ալ մեղք է, արդարություն չէ հետզհետե մեկ գլխեն մյուսը անցնիլ, մենք ալ հանգչելու պետք ունինք, մեր բուն տիրոջ ձեռքով ինչ քաշեցինք կոր նե, բավական է։

Ահա ազնիվ խմբագիր, մեր սրտին ցավը ձեզ հայտնեցինք, կը հուսանք, որ դուք ալ ձեր կողմեն կը խրատեք սա խեղճ նորաձևության զավակները, որ մեզ չարչարելե ետ կենան, դուք ալ քիչ