Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեյր ըրեք տեղական փոստային ցրվիչներեն մեկուն նամակ տարած ատեն փողոցին մեջ քնանալը, նամակին ուշանալը, ցրվիչին արթննալը ու Ղալաթիայեն մինչև Պահճե Քաբու երկու որվան մեջ գալը։

Սեյր ըրե՛ք, Սեյր ըրե՛ք Ալքազար Տամերիքին մեջ երգիչ աղջկան տեսարանեն խնդալով վար իջնալը, ստակ ժողվելու համար հանդիսականաց մեջ պարտիլը, երիտասարդին մեկուն աղջկան ֆիստանեն քաշելը, երիտասարդաց աղջկան նայելը, աղջիկին հոգը չլլալն ու ստակ ժողվելու աշխատիլն։

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք աղղային սնտուկին մեջ մուկերուն կռվի բռնվիլը, իրարու գլուխ պատռելը և վարչության հողը չըլլալը։

Սեյր ըրե՛ք Էֆենտիմ, սեյր ըրե՛ք, Ազիզիե շոգենավներեն մեկան, Շիրքեթի շոգենավներեն մեկուն դեմ բախիլը, ծովուն մեջ իրարու հետ պատերազմիլը, երկուքին ալ գլուխը կոտրելով ետ դառնալը, ճամբորդներուն վախնալն ու գողալը. քիչ մը անդին կղզիի շոգենավներեն մեկուն մեջը ջուր առնելը և ճամբորդներուն ծովու բաղնիք ընելը։

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք երեսփոխանության՝ միապետության այցելություն ընելն ու սիրով ընդունվիլն, տոմսակ ունեցողներուն իրավունք վայելելը և չունեցողներուն չվայելելը։

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք խմբագիրներուն երկու փարա տուրքին ներքև ճնշվիլն ու ճզմվիլն, ոտքի վրա ելնել ուզելն ու չկրնալն։

Սեյր ըրե՛ք, Օմնիպյուսի կառքին մեջ կրոնավորներեն մեկուն քովը նստող գիրուկ կնկան քիչ մը շատկեկ մոտենալն, կնկան հեռանալն, կառքին մեջ նստողներուն ծիծաղն ու քահքահն։

Սեյր ըրե՛ք, Էֆենտիմ, սեյր ըրե՛ք տկար աղջկան մը խը չլխին իյնալը, շուներուն առնելն ու փախչիլն, աղջկան լայն ու աշխարելն։

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք Օսմանիե թատրոնին դռան առջև խռնած բազմությռւնը, մեկուն առանց ստակ տալու կամացուկ մը ներս փախչիլ ուզելը, դռնապանին տեսնելն ու թող չտալը։

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք, Իզմիրի Արշալույսը, «քարանլըք տյունյա»: