Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԺՇԿԱԿԱՆ

ՀԱՐԲՈԻԽ

Կիրակի մէ. շոգենավ նստած ատա կերթաս, ահա բարեկամիդ մեկը առջիդ կելնե։

— Բարի լույս մյուսյու, աս տեղ ի՞նչու նստեր ես, հրամմե վեր ելնենք նստինք։

— Վերը հով կա, կը վախնամ որ կը մսիմ։

— Չէ, չէ, մի վախնար մեվքն շատ աղեկ է, հանգիստ է, օրիորդներ ալ կան, հայտե՛։

— Կաղաչեմ մի՛ ստիպեր։

— Կաղաչեմ մի՛ մերժեր:

— Բայց չիյտես, հիվանդ եմ։

— Ի՞նչ ունի։

— Հարբուխ մունիմ, որ մեվքը չելնել կ՝ստիպե զիս։

— Ատ ուրիշ խոսք. շատո՞ւց է այս հարբուխը։

— Երեկվնե իվեր է:

Ատի բան մը չէ։


Կարգված ես, զավակ ունիս, ամեն գիշեր տուն գտցած ատենդ գլխուդ միսը կ՝ուտեն, որ իրենց պտուղ առնես տանիս, հիվանդ եմ կըսես, չեն հասկնար, ստակ չունիմ կ՝ըսես, չեն հասկնար, հարբուխ ունիմ կ՝ըսես, չեն հասկնար, վասն զի տղա են. դուն ալ կ՝զգաս, որ չառնես նե չպիտի ազատիս, ուստի միտքդ կը դնես, որ բան մը առնես տանիս։ Հետևյալ իրիկունը տուն դարձած ատենդ աղվոր կեռաս կը տեսնես, կը մոտենաս կեռասավաճառին և կը հարցնես:

— Օխան քանիի՞ կուտաս:

— Երեք ղուրուշի: