Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌԱՆՑ ՕԺԻՏԻ ԱՂՋԻԿ ԿԱՐԳԵԼ

— Սիրելի ամուսինս, այս գործը շտտ երկնցնելու չգար, բանի մը կապելու է, լմննա երթա։

— Տիկի՛ն, չիյտե՜ք, որ մեծ հարուստի համբավ ունինք և պզտիկ հարուստ ալ չենք։

— Գիտեմ որ ստակ չունինք... բայց երիտասարդն ամեն օր կուգա կերթա. ինչպես գիտեք, կը խենդենա մեր աղջկան վրա, աղջիկն ալ անոր վրա կը խենդենա, ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը։

— Աստված ողորմած է։

— Աստված ողորմած է, գիտեմ, բայց երկու տարի եղավ։

— Մեր աղջիկը կարգելու համար առ նվազն չորս հազար ոսկվո օժիտ տալու ենք, մեծ ճանչցված ենք, եթե չկարենանք տալ, մեր գաղտնիքը հայտնած կըլլանք, երեսե կիյնանք և ավելի թշվառ կըլլանք․ պահպանենք այն համբավն և թերևս օր մը, ի՞նչ գիտես, անոր շնորհիվ կարենամ մեծ գործի մը մեջ մտնել։

— Ըսածդ կը հասկնամ, բայց քիչ մալ նայելու է, որ դուրսը ինչեր կը զրուցեն կոր այս երիտասարդին ամեն օր հոս գալուն վրա։

— Երկրորդականան խնդիր է անիկա։

— Բայց ասկից, աղջիկն ալ կը մաշի կոր, կրնա ըլլալ, որ ախտանա, առաջին սերը վտանգավոր է, կըսեն։

— Ի՞նչ ընենք։

— Ի՞նչ գիտնամ։

— Բան մը կուգա միտքս։

— Ի՞նչ։

— Ես կեոյա հավանություն չտամ անոնց ամուսնության։

— Էյ։

— Դուն ալ հավանություն չտաս։

— Վերջը՞։

— Թող մանչը գա, գիշեր մը փախցնե։