Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դուն մեր փնտրած Թորոսը չես, տղաս։

— էֆենտիմ, դուք ասանկ բաները մենե աղեկ գիտեք։

— Դուն սարա՞ֆ ես։

— էֆենտիմ, մենք տգետ մարդեր ենք. դուք ասանկ բաները մենե աղեկ գիտեք։

— Արվեստդ ի՞նչ է։

— էֆենտիմ, դուք ասանկ բաները մենե աղեկ գիտեք։

— Առտուն ժամը քանիի՞ն կելնես։

— էֆենտիմ, դուք ասանկ բաները մենե աղեկ գիտեք։

— Թե որ աղեկ գիտենք, դուն այն Թորոսը չես։

— Ի՞նչ գիտնամ, էֆենտիմ. ինձի ըսին որ մեծ տուն մը ունիմ եղեր, սարաֆ եմ եղեր, խապար չունիմ եղել մեյեր. ձեր փնտրածը ես չեմ նե՝ հրաման ըրեք, երթամ էֆենտիմ։

— Հայտե, տղաքներս, դուրս ելեք։

— Մեր պարոնները դուրս ելան, ճամբաս ինչ ըրին, ի՞նչ խոսեցան։

Թող ընթերցողը գուշակե։

Հիմա Պատրիարքարանեն կը հարցվի թաղականին, թե յազմաճի Թորոսը սարաֆ Թորոս կրնա ըլլալ, նամանավանդ մեռյալ մը տասնևիներորդ դարու մեջ կրնա հարություն առնուլ։

Ճիշտ այս հարցումը կընե նաև թաղեցին թաղականին, աս ալ ինչպես որ ըսինք՝ իր տալիք պատասխանովը զինք արդարացնե կամ...

Մեղուին գալով, ան ալ քիչ մը խնդալով թող բավականանա...