Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— էֆենտիմ, եկեղեցիին ժամկոչը կա, որ լայն հագուստ կը հագնի, հիմա աս լուսավորյալ դարուս մեջ տոնով պտըտելը իրեն ար կուգա կոր, բանթայոն պիտի հագնի տե անոր համար է. սանքի աս ալ ազգային բան մէ։

Տասնոց մը կը ձգես, կանցնիս։

— Աստված մեկին տեղ հազար տա։


Սափրիչի մը խանութը ածիլվելու վրա ես, գրպանիդ մեջ ալ քառորդ արծաթ մեճիտիե մը ունիս, ան ալ սափրիչին պիտի տաս։

Առջևդ մեկը կուգա։

— Ի՞նչ է ան։

— Երկսեռ վարժարանի մը շինության համար է. մեկ քառորդ մեճիտ:

— Մանտրտուկ չունիմ։

Մարդը կերթա. դուն անզգա ես, խոսքով միայն ազգասեր ես։

— Ինչո՞ւ։

— Մեկ քառորդ մեճիտ ունենալուդ համար։

Ինչպես որ կերևի հիշյալ գանձանակներուն ամենն ալ ազգին նպաստելու նպատակն ունին. խմբագիրներն ալ, ըստ որում ազգին կը ծառայեն, որոշեր են, որ իրենք ալ մեյմեկ գանձանակ պտտցնեն ասկե վերջը թե՛ շուկաները և թե՛ եկեղեցին, որպեսվի ասոնցմե վերջն արվեստավորներն ալ վարժվին և քիչ ժամանակեն ամեն հայ ձեռքը մեյմեկ թապախ առնե և փողոցե փողոց պտըտի ի փառս և ի վերածնություն հայկյան ազգիս...