Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պաղած ըլլալուն համար է, որ չաշխատիր, թե տալը կը հրամայե իրեն։

Այրը կերթա հետևյալ երեկոյին քրոջը հետ խորհրդակցելու․

— Դուն ալ մի՛ հրամայեր իրեն, որ աշխատի։

— Ես չհրամայե՜մ։

— Մի՛ հրամայեր, հապա։

— Եթե չհրամայեմ չաշխատիր։

— Հրամայելուդ համար է, որ չաշխատիր։

— Հրամայեմ նե ի՞նչ կ՝ըլլա եղեր, տալն եմ։

— Մի՛ հրամայեր։

— Կը նայիմ, որ դուն ալ կնոջդ խելքեն ես․․․ վախ, որ էրիկ մարդ պիտի ըլլաս։

Եղբորն արժանապատվությունը կը վիրավորվի և կերթա կնոջը քով սպեղանի գտնել։

— Հրամայե նե ի՞նչ կըլլա եղեր, տալդ է։

— Տալս ըլլալով։

— Եթե չըհրամայե չես աշխատիր։

— Ի՞նքն ըսավ։

— Ոչ, ես անանկ կը կարծեմ կոր։

— Ես քեզի բան մ՝ըսե՞մ, ես կ՝ելլամ մորս տունը կերթամ, խնդիրրը կը վերջանա։

Եվ իրոք, հետևյալ օրը մորը տունը կերթա հարսը։

Այրը կը սրդողի, շաբաթ մը չերթար կնոջը քովը։

Բայց տալն ու կեսուրը չեն կրնար համբերել, հարսին տունը կերթան և աղաչելով, պաղատելով հարսը վերստին տուն կը բերեն և խաղաղությունը կը վերահաստատվի։

Այս հոդվածը գրած լմնցուցած էինք, երբ այս մասին հետզհետե հաստն մեզ ուրիշ տեղեկություններ, զորս նույնությամբ կը հրատարակենք, որպեսզի պատմությունն թերակատար չմնա։

Օգոստոս 22 — Երկու օր ետքը տալը փախավ հորեղբորը տունը։

Օգոստոս 24 — Տալն երեկ եկավ, այս առտու հարսն աներևույթ եղավ։

Օգոստոս 25 — Հարսն մորը տունն է, ուր սոսկալի կռիվ մունեցավ տալոջը հետ։

Օգոստոս 26 — Այս առավոտ հաշտվեցան։

Օգոստոս 27 — Երեկ սոսկալի կռիվ մը առն և կնոջ մեջտեղ։ Այրը փախավ։