Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՛, բայց գոհ եմ... որովհետև շատ իմացա խաբվիլս... խաբվեցա իրմե... մարդկրոթյան զոհերն ենք մենք... այսուամենայնիվ այս վիճակիս մեջ շատ երջանիկ եմ։

Համառ չեմ, կը հավանիմ, թե մարդս կրնա հարստությունն արհամարհել, հարստություն ձեռք բերելու հաջողած չըլլալուն համար, որպես մարդս կրնա երջանկություն զանել վիզեն չըվան մանցելու և սենեկին ձեզ ունեն կախվելու մեջ։ Սխալ է այն կարծիքը, թե հուսահատության մեջ քաղցրություն չկա։ Անձնասպանն ոճրագործ և զոհ է միանգամայն, որ մեր զայրույթը կը գրգռե իբրև անձնասպան և մեր գութը կը շարժե իբրև զոհ։ Այս ամենը լավ։ Բայց անհավատարիմ կոչել կին մը սա պատճառավ, թե չբարեհաճիր ամուսնույն հետ կախվելու, մեր սրտին համապատասխանող սիրտ չկրեր ըսել կնոջ մոր մեզի հետ անոթութենե մեռնելու քաղցրությունը չզգար, վնասված ուղեղի արդյունք կը կարծեմ։

Շատեր կը փափագին, որ կիներն իրենց ամուսիններուն և նկարագիրն ունենան և քմահաճույքն և ճաշակը։ Ագահ այրը հաշտ աչոք չնայիր կնոջն, երբ սա երկու տարի չհագնի զույգ մը կոշիկը։ Առավոտները խահվեով, թեյով խառն կաթ խմող այրն կնոջը հավատարմության վրա կը կասկածի, եթե սա խահվե միայն խմե։ Հարբուխն բռնված այրն յուր ցավոց անզգա կը կարծե կինն, եթե սա չհաճի փռնգտալ անմիջապես և կաս կարմիր քիթ մունենալ։ Վ. Հյուկոն սիրող այրն չուզեր, որ կինը Լամարթին կարդա։ Այսպես նկարագրի, քմահաճույից և ճաշակի տարբերութենեն, որ գոյ առան և կնոջ մեջ, կը հետևեցնեն էրիկ մարդիկ ոմանք, թե իրենց կիներեն շատ չեն սիրվիր։

Մեջ բերած օրինակներս չափազանցություն թվին թերևս ոմանց, հոգ չէ, վկաներով կրնամ հաստատել, թե էրիկ մարդոց ոմանց նմանօրինակ այլանդակ պահանջմանց պատճառավ տարին առնվազն ութը հազար ինը հարյուր վաթսուն և մեկ վեճեր կը պատահին ամուսնական հարկերու մեջ, և քսանի չափ կնաթողություններ։ Եվ այս շատ բնական է. ամուսնությունն, երբ յուր նպատակեն կը շեղի, տարբեր արդյունքներ չի կարող հառաջ բերել։ Այրն իրավունք չունի պահանջել, որ կինն ալ իրեն պես բարկացող ըլլա, կամ բանաստեղծ ըլլա, կամ երազներու և ցնորքներու մեջ օրօրվի, կամ չըլպըրը սիրե, կամ, ինչ գիտնամ, վերջապես, ըլլա՝ ինչ որ է էրիկը։ Եղիցին երկոքեան ի մարմին մին սխալ հասկնալ է այս։ Կին մը կրնա չսիրել պրասայով միսն, որու համար կը խեն-