Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դանա այրը. կին մը կրնա չախորժիլ պրիճեն, որու համար հոգին կուտա այրը. կին մը կրնա սիրել ընթերցումը, զոր կատե այրը. և այս ամենուն մեջ բարոյականի դեմ ոչինչ կը տեսնեմ, ոչ ալ ամուսնական սիրո շիջում մը։ Էրիկ մարդիկ ոմանք հրաժեշտ տալու են ասանկ բռնավորական պահանջմանց և մի միայն առաքինություն պահանջելու են անոնցմե. այսու մենայնիվ հարկ չկա կին մանոթի պահել հասկնալու համար, թե առաքինի՞ է արդյոք։

— Հապա այն թեթև այցերն, որ կը պահանջեն, որ իրենց կիներն ալ թեթև ըլլան։

Համբերող եղե՛ք, կարգավ պիտի խոսիմ այն ամուսնությանց վրա, որ ամուսնական նպատակ չունին. այժմ թող տվեք ինձ երթալ գինետուն և մեր ցնորյալ երիտասարդն արթնցնել յուր երազներեն։