Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներուն հետ կզբոսնո՞ւս. գլուխո՞վը կը բռնե յաշմախը — յաշխամապատ թրքուհին, որ հարուստի մը օրիորդ էր — աղջի՞կ ըսել կուզես — կը հրե ծերունին, որն որ կիյնա կը մարի կառքին մե՞ջ կը մարի թե դուրսը։

Հիմա այս ծերունին չորս կողմր չտեսնելո՞ւ համար գլուխը փայթոնին մեջ խորեց, չենե գլուխը փայթոնին մեջ խորելուն համար չորս կողմը նայեցավ ու մեկը չտեսավ:

Պատասխան։

Մարդը լայն հագուստ ուներ:


Ահա երիտասարդաց խումը մը, որ ֆրանսերեն, անգղիերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն, հայերեն և տաճկերեն լեզուներե բաղկացյալ նոր տեսակ լեզվով մը բարձրաձայն խոսելով, քահքահաձայն խնդալով կը շրջին։

Հիմա այդ պարոնները իրենց խոսակցությունը ուրիշներեն գաղտնի՞ պահելու համար այնպես կը խոսին, չենե լեզվագետ ըլլալնին իմ ացնելու համար։

Մեզի մնա նե՝ ըսած լեզուներուդ և ոչ մեկը չգիտնալնուն համար այնպես կը խոսին։


Ահա գիրուկ հայ տուտու մը ֆերմաճե հագած, երեսն իվար թյուլպենտ մը ձգած ինքզինք բաղմության մեջ նետած առջևը նայելով շինյոնավորներու հետ կը պտըտի ու կը պտըտի։

Հիմա աս տուտուն ամչնալո՞ւն համար, չէ նե ճանճերը չթքնեն տեյի երեսը ան թյուլպենտով ծածկեր է կամ ծածկել է (ըստ Մասիսի):

Մսավաճառին հարցուր:


Ահա աղվոր երիտասարդ մը, որ իր երեսը կես օխա բուտրա է քսեր, վրան ալ հարյուր տրամ կարմիր ներկ դրած պարտեզին դռան առջին կեցեր արձան կտրեր մնացեր է. ո՛չ քայլ մը դեպի առաջ կառնե, ո՛չ ալ դեպի ետ։

Հիմա այդ պարոնը պարտեզը մտնողներուն և անկե ելնողներուն ամենն ալ տեսնելո՞ւ համար հոն կեցեր է, չէ նե բոլոր մտնողներուն և ելնողներուն զինք ցույց տալու համար:

Վերջինը շատ հավանական է: