Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

39. «Ճենապին պարոն, պենիմ իչիմե գարը՜շմա տե՜մետիմ մի սովուք հերրիֆ» — Հրամանքդ, պարոն, իմ գործերիս մի՛ խառնվիր, քեղ չասացի միթե անդուր. (պաղ) մարդ։

40. «Պարո՜ն, ազանըդ գուլաղընը պանա կեթիրենե» — Պարո՛ն, մի քիչ ականջդ ինձ մոտեցնես։

41. «Բըսսս, բըսuu, ճենապին ատեթա սուտ խենթ օլմուշան տե՝ վանքըն թավուգլարընը եեյորսուն» — Բըuuu, Բըuuu, հրամանքդ գրեթե սուտ խենթ շինելով, վանքին հավերն ես ուտում։

42. «Պարո՜ն, սեն պենիմ իշիմե զարըշմա» — Պարո՛ն, դու իմ գործերիս մի խառնվիր։

43. «Քոթ տ՚էռոթ» — Եվրոպական ափ։

44. «Քոթ տէազի» — Ասիական ափ։

45. «Ուի, վույ, վույ, սե միեո սե միեո» — Այո, այո, վո՜ւյ, սա ավելի լավ Է, ավելի լավ։


ԱԼԵՄ ՏԱՂԻԻ ԿՌԻՎ ՄԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուիդ մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 12-ին (№ 137)։

1. Ալեմ տաղին Պոլսի ասիական ափի գեղեցիկ վայրերից է, հայտնի ամառանոց։


ՕԴԱՓՈԽՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱԼԵՄ ՏԱՂԻ ԵՐԹԱԼԻՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի- մայիսի 16-ին (№ 138)։

1. Ախթամարի միաբան Խաչատուր սրբազանը կաթողիկոսական աթոռին տիրանալու հեռանկարով սպանել Է տվել Պետրոս կաթողիկոսին և ինքը փոխարինել նրան։ Ոճիրը համազգային արձադանք Է ստացել. Խաչատուր սրբազանը կանչվել Է Պոլիս, բայց անպարտ ճանաչվել։ Պարոնյանը մեկն Էր այն դեմքերից, որն անվերապահ վճռականությամբ Խաչատուր սրբազանին համարեց մարդասպան, իսկ պատրիարքարանի բռնած դիրքն ու դատավարությունը՝ խաբեբայություն։


ԾԵՓՈՂԱԿԱՆՈԻԹՅՈԻՆ

ԿԱՄ ՇՈՂՈՔՈՐԹՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, Մեղու ստորագրությամբ, 1873 թվականի մայիսի 19-ին (№ 139)։

1. «էֆենտիմ, արթըգ պու տերեճետե զեզեքլիք օլո՞ւր մու.. պու տերեճե քեբազեյիքտե իլերլեթմիշ» — Էֆենտիս, այլևս այս աստիճանի զևզեկություն կլինի՛ այս մարդը զևզեկ չէր, բայց ինչպե՞ս եղավ, որ մի շարաթվա ընթացքում այս աստիճան խորացավ խայտառակության մեջ։

2. «էֆենտիմ, մյութլազա պու հերիֆտե պիր էֆքյարը անայիպե օլմալը — էֆենտիմ. անպատճառ այս մարդու մեջ մի զարմանալի միտք կա։