Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սախըն — զգույշ
Սաղ — ամբողջ, ողջ
Սաղլամ — գործածված է առողջի իմաստով
Սայեին — հաշվին
Սայղը — նրբանկար
Սանքի — իբր թե
Սարաֆ — սեղանավոր
Սարնին — ջրամբար տների մեջ, ջրհոր փոխարինող
Սափլու — կոթով աման
Սաքո — վերարկուի տեսակ
Սբազմո — ջղաձգություն
Սեթրի — տղամարդու հագուստի տեսակ
Սեմեր — համետ, թամբ
Սեյր ընել — դիտել
Սեպել — կարևորություն տալ, համարել
Սեպեպ — պատճառ
Սերբիլմիշ ըլլալ — աճել, զարգանալ
Սերթ — խիստ
Սերսեմցնել — հիմարացնել
Սեքսեն — ութսուն
Սըխը — կամ սրխ. բառացի՝ խիտ. գործածվում Է շատի, հաճախ սեղմի իմաստով
Սըկե հունա — այստեղից այնտեղ
Սըռ — գաղտնիք
Սըրա — կարգ, շարք
Սիթեմ — հանդիմանություն, կշտամբանք, նախատինք
Սիպիր յաղը — սիպիրի յուղ
Սկարբին — կամ ըսկարբին. կանացի կոշիկի տեսակ
Սյուլիկ — տզրուկ
Սյուտլի — կաթով
Սոլմիշ — սոլմաք բառից. նշանակում է թառամել, խամրել
Սողլուճան — սողուն
Սոնը — վերջը
Սուարե — երեկույթ
Սուճիության — ջրկիրություն
Սրդողիլ — նեղանալ, խռովիլ, վիրավորվել
Սքամպիլ — թղթախաղի տեսակ

Վաբոս — նավ
Վախթ — կամ վաքըթ. ժամանակ
Վայ պանա — վայ ինձ
Վերեմ — ծյուրախտ
Վերեսիե — ապառիկ
Վիզիթա — այցելություն
Վիհուտդ վերնա, կամ վունուադ — մարմինդ
վերնա, չքանաս (թաղեմ քեզ)
Վիրա վիրա — իբար ետևից, հաճախ

Տալ — ճյուղ
Տահա պաշխա — ավելի ուրիշ
Տամլա — կաթված
Տամուքել — իտալերեն տամուժել բառի աղավաղումը, նշանակում է ազնվազարմ օրիորդ
Տայի — մորեղբայր, քեռի
Տավեթ — հյուրասիրություն
Տելի — խենթ
Տեյ — մինչև
Տեյի — իբրև թե, թե
Տեյոր — մինչև որ
Տերպետեր — տնանկ, մուրացիկ, թափառական
Տեքոլթե — հոլանի, մերկ
Տըրլիխ — կամ տըրլիք. վարվեցողություն
Տիլենճի — մուրացիկ, մուրող
Տիխաթ ընել — ուշք դարձնել, հոգ տանել
Տինկոզ — համառ, գոռող, ամբարտավան, կամակոր
Տիրեք — սյուն
Տիրհեմ — կամ տրամ, տրեմ. ծանրության չափ
Տնկել — խմել
Տնտնալ — դանդաղել
Տոլամա — մատնաշունչ
Տոլանտըրմիշ ընել — խաբել
Տողրուսը — ճիշտը, ուղեղը
Տոն — վարտիք
Տույղու — զգացում, զգացողություն
Տրամ — կամ տրեմ. ծանրության ամենաթեթև միավորը

Րախի — օղի
Րահաթ — հանգիստ