Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսնենք և ահա երկնիր անեծքը կը լսենք, որ կըսե. ճակտիդ քրտինքովը պիտի ապրիս, ալ անկե վերջը բնավ հանգիստ հուսալու չէ, բնավ պարապ նստելու չէ։ Այսուամենայնիվ այս անեծքն է, որ մեր էությունը կը պահպանե. օրհնյալ անեծք... անիծյալ օրհնություն...։ Առանց մեր գիտության կամաց կամաց փիլիսոփայութեան մտանք, հե՞ ընթերցող, Վիքթոր Հյուկոն ալ ճիշտ այս ոճով կը խոսի. ուրախ ենք, որ մեր ազգն ալ Վիքթոր Հյուկո մը ունեցավ։

Շարունակենք։

Հազիվ թե այս անեծքին լուծին տակ կսկսի ճնշվիլ, ետևեն ուրիշ անեծք մալ կուգա, առաջին են ավելի ծունր, որ է. դու պիտի տիրես կնկանդ:

Լսեցի՞ք կանայք, արդյոք ո՞րչափ դժվար է եղեր զձեզ կառավարելը, որ երկինք իբրև պատիժ կարձակե այդ խոսքը։ Մարդիկ իբրև փառք կընդունին զայն, և երբեմն կը հպարտանան իսկ այն իշխանությունը ձեռք անցուցած ըլլալնուն վրա։

Գիտե՞ր, ի՞նչ բարի զավակներ եք, զամենքր կը խաբեր, և ինքզինքնիդ արդարացնել կը ջանաք ըսելով, թե ուրիշ մը զիս համոզեց, ես ալ խաբվեցա։ Այս փաստաբանությունն ալ Եվայեն ժառանգած եք, Եվայեն կ՚ըսեմ, որ խաբեց մարդկության նախահայրը և վերջեն օձին վրա ձգեց հանցանքը։

Եվա խաբեության երախայրիքն է։

Իրաց այս վիճակին մեջ, ինչպես որ կըսե Մասիս, ներե ինձ ընթերցող խստությամբ խոսելուս համար, մեր բոլոր քաշածը Եվային գլխուն տակեն է, անիկա է, որ մեր գլուխը փորձանքի հանդպցուց, և երբ ասոնք կը հիշեմ, միտքս կը խռովի, մազերս կը քստմնին, ձեռքերս կը դողան ու գրիչը ձեռքես կիյնա։


Իրսաց այս վիճակին մեջ, ինչպես որ շատ իրավամբ կըսե Մասիս, որ կողմը որ դառնալու ըլլանք միշտ թշվառություն պիտի գտնենք։

Սկսինք համրել:

Դպրոցեն ելնելուդ պես կաշխատիս գործ մը փնտրել, որ անով ապրիս, երկու տարիի չափ փնտրելեն վերջր գործ մը կը գտնես ուսկից բան մը չշահելեն զատ վնաս ալ կընես, առ քեզի դժբախտություն մը։ Առտվնե մինչե իրիկուն տունը չես կրնար նստիլ ու, հարկավ երբեմն երբեմն սրճարան պիտի երթաս, իքի յուզ պիտի