Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե մոտայի թերթը տարին անգամ մը հրատարակվեր, Մանզումեի ըսածին կը հավատայինք, բայց քանի որ ամեն ամիս պիտի ելնե և ընտանիքներուն ամեն ամիս նոր ձևեր պիտի ցցունե՝ Մանզումեին ըսածը սուտ է։

Մենք մեկ կողմեն մոտան պակսեցնելու աշխատած ատեննիս Մանզուժեին ալ զայն ավելցնելու աշխատիլը ազգին ոչ նվազ աշխատություն մէ։


Մաղաքյանի վարչությունը ինչո՞ւ համար Օրթագեղի ներկայացումները Մարդս կատարյալ չէ անուն կատակերգությամբ վերջացուց։

— Յուր գործած սխալներն ու թերություններն ատով արդարացունելու համար։


— Ես քեզի բանտ դնել տված էի և դուն ելեր ես։

— Ցուրտերուն պատճառավ տասնհինգ օրվան համար բանտ եղողները հանեցին։

Ի՞նչ պետք ածուխ առնել, եթե ասիկա օր առաջ գիանայի՝ ես ալ տունեն տասնհինգ օրվան համար դուրս կելնեի։


— Ըսե՛ ինձ, Եվան դրախտեն վռնտված ատեն ի՛նչ կը հագներ։

— Բան մալ չեր հագներ, տերևներով ծածկված էր ինք։

Անոր տերև չեն ըսեր, անոր տեքոլթե կըսեն...


Իզմիրի կուսակալեն Պատրիարքարան հասած զիր մը կըսե, թե. «Իզմիրի Քաղաքական ժողովո անդամոց վրա, առանց ազգին ընտրության, քանի մը անդամ ավելցնել հարկ եղավ, երբ խռովություն կար․ այժմ նույն խռովության պատճառն վերցված ըլլալով այդ հարկն ալ վերցված է»։

Այս տողերեն կը հասկցվի, որ Իզմիրի մեջ խռովությունն ավել