Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈԻՅԼ

Դարձյալ թարգմանչաց դարուն մեջ..․

Օրագրո ներքին լուրերուն մեջն ենք. «Հորդանանեն դարձյալ կաթոլիկ ուխտավորները դրոշակներով և հրազինաձգությամբ Բեթհեղեմի տաճարին երկաթյա դռնեն ներս մտնել ուզած ատեննին իշխանության կողմանե արգելք տեսնելով զապթիեներուն և մյուտիրին վրա կը հարձակին»։

Այս լուրը սխալ թարգմանված ըլլալու է. եթե մյուտիրին վրա պիտի հարձակեին ինչո՞ւ համար հրազեննին ձգեր են, առանց հրազենի ի՞նչպես կրցեր են հարձակիլ, և մյուտիրը ինչո՞ւ համար ասոնց ձգած հրազենները առեր չէ պահեր ու կռիվի տեղի տվեր է։

Ո՜վ բառեր, դուք ալ կորսնցուցիք ձեր ոսկեղեն դարը, երբեմն դուք ալ մեզի պես երկաթյա դարու մեջ եք...

Աչքերս չգոցած գոնե օր մը, գոնե վայրկյան մը Օրագրո մեջ չպիտի՞ կրնամ տեսնել ձեր ոսկեղեն դարը, ո՜վ բառեր։

Պատասխան տո՛ւր Նիկողայե՛...։


Փունջն ալ բարեգործություն ընելու փափագ կընե. չկրնալով բարեգործություն ընել, փափագ ընելով կը բավականանա։

Երանի՜ անոր որ գոհ է վիճակեն...։

Այս թերթը գավառացվոց կրած ու կրելիք աղքատությունն ու սովը նկարագրելով ինքն իրեն կը հարցնե.

«Գավառաց այս թշվառ վիճակը տեսնելով ի՞նչ օգնություն ըրինք իրենց»:

Պատասխանն ալ ինք կուտա այսպես.