Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայտնի է, որ թրամվեյի կառաց մեջ տաճկի կանանց հատկացյալ տեղը վարագուրով մը կը բաժնվի էրիկ մարդոց նստած տեղեն, այնպես որ տաճկի կնիկ մը գալուն պես քոնտյուքթեորը իսկույն վարագույրը կիջեցունե, որ էրիկ մարդիկ շնային տաճկի կանանց։

Առջի օրը տաճկի կանանց հատկացյալ տեղը եկան նստեցան երկու հրեայի կնիկ, որ երեսնին չնայվելու չափ տգեղ էին։ Կատակասերին մեկը ասոնց ներս մտնելը տեսնելուն պես քոնտյուքթեորին ըսավ.

— Քոնտյուքթեոր սա վարագույրն իջեցուր, ասոնց ալ նայելն արգիլյալ է։


— Անցած ըլլա։

— Շնորհակալ եմ։

— Իմացա, որ երեկ գիշեր գողերը քեզի բռներ ու կողոպտեր են։

— Այո՛։

— Լապտեր չունեի՞ր։

— Չորս կողմերնիս կազ կը վառեր կոր։

— Ո՞ւր բռնեցին։

— Պատվավոր տան մը մեջ։

— Ի՞նչ ըսին ու կողոպտեցին։

— Եկուր վիսթ խաղանք ըսին ու կողոպտեցին։

— Դուն ալ թո՛ղ ստակ չառնեիր վրադ։

— Ի՞նչ գիտնամ, ըսին որ վրադ ստակ չգտնան նե՝ կը ծեծեն կոր եղեր։


— Ատ ինչ է, ամեն օր հարյուր հիսուն օխանոց քար մը կռնակդ առնելով տանդ մեջ կը պտըտիս կոր։

— Այո՛։

— Ատիկա վտանգավոր բան մ՝է, օր մ՝ալ քարին տակը կը ճզմվիս կը մնաս։

— Կը վարժվիմ կոր, որ չմնամ։