Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իմացա՞ր Կիրակոս աղա։

— Ի՞նչ կա։

— Անկան մեկը Քարահիսարի մեջ զավակ մը բերեր է, որուն աչքերը կռնակին վրա է եղեր։

— Ավելի աղեկ ա՛, Ղալաթիայեն անցնելու ատենը ետևը կը տեսնա ու կառքի մը տակ չմնար։


— Մարդ Աստուծո, ի՞նչ է աս ըրածդ, ամեն գիշեր պոռալով, կանչելով տուն կը մտնաս։

— Բարի մարդ եմ ատոր համար, կնիկ, և պետք է, որ միշտ պոռամ կանչեմ։

— Ատ ի՞նչ ըսել է։

— Ի՞նչ պիտի ըլլա, չիյտե՞ս, չար մարդիկ երգ չունին:


— Շատ բան, շատ բան, ամեն օր նոր նոր բաներ կը լսենք կոր։

— Ի՞նչ լսեցիր դարձյալ։

— Լսեցի, որ կնկան մեկը չորս զավակ մեկեն ունեցեր է։

— Ի՞նչ կըլլա ատկից, իմ լուսահոգի մայրս վեց զավակ ուներ։


Անունի մը տոնախմբության գիշերը երիտասարդին մեկը քատրիլին մեջ յուր տամային ձեռքը խաղին պահանջածեն ավելի կը սխմեր։

Հրավիրյալներեն մին այս տեսնելով, երիտասարդին քովը գնաց ու ականջն ի վար ըսավ.

— Պարո՛ն, ինչո՞ւ տամայիդ ձեռքը կը սխմես կոր, չե՞ս ամչնար։

— Ինչո՞ւ պիտի ամչնամ, եթե ֆրանսերեն խոսելու վարժված եմ՝ ան ալ առանց ամչնալու ուղիղ սխալ խոսելով վարժվեցա։