Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անցած ըլլա։

— Շնորհակալ եմ։

— Այսօր ի՞նչպես է։

— Քիչ մը աղեկ է։

— Ո՞ւր ինկեր է ծով։

— Պահճե Խաբուսի Հուլլուխին առջևի ծովը, թե որ պեորեքճիի անութեն չվան չնետեին, կերիզին մեջ պիտի երթա եղեր։


— Հոպարթ փաշան ո՞ւր է։

— Մանզումեին նայիս նե՝ նոր գացեր է, Րուզնամեին նայիս նե՝ նոր եկեր է։

— Ըսելե որ մարդը առանց հոս վայրկյան մը կորսնցնելու մեկ դռնեն մտեր, մյուս դռնեն ելեր է։


— Ինտոր ես, Մարտիկ աղա, աղե՞կ ես։

— Փառք Աստուծո, դուք ինտո՞ր եք։

— Սանկ նանկ կերթանք, կոր։

— Իրիկունները դուրս կելլա՞ք կոր նայինք։

— Չէ՛։

— Ինչո՞ւ, ձեր տիկինը ամեն գիշեր դուրս ելնել, պտըտիլ կուզեր ժամանակավ։

— Հիմա ալ կուզե, բայց ղեյպեքներեն վախնալուն համար չեղար կոր։

— Անանկ կնե կնկանդ առջև գնա մոմ վառե, մերինը ամեն գիշեր ելնել կուզե կոր։

— Ի՞նչ կըսես։

— Այո՛։

— Չե՞ս ըսեր իրեն, թե ղեյպեք մը դեմը ելնե նե կը կսմթտե և կը վախցունե։

— Ըսի, կսմթտե նե ինձի պիտի կսմթտե, քեղի ի՞նչ, կըսե կոր։