Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՌԱՐԱՆ

ՀԱՏՈԻԿ ԱՆՎԱՆՑ

ԶԳՈՆ. Հակասությանը թշնամի։

ՕՐԱԳԻՐ. Ներողամտության կենդանի պատկեր։

ՄԱՍԻՍ․ Այն՝ որու բերանը սրտին ըսածը հակառակ կերպով կը թարգմանե։

ՄԱՆԶՈՒՄԵ. սայլ մը՝ որ երկու ամիսն անգամ մը կը կոտրի։

ՄԱՄՈՒԼ. 1. Մոլությանց շարժուն արվեստահանդես մը. 2. մոլություն մը որ մոլություններ կը հարվածե. 3. այն որ զույգ մը երկար ականջներով օժտյալ է․ 4․ այն որ ջուրեն անցնելու կը վախնա։


Ոմն — Ինչ է քու պաշտոնդ։

Այվազ — Մոլություններ կսպաննեմ։

Ոմն — Անանկ է նե՝ անձնասպան մեք։

Այվազ — Ի՞նչ ըսել կուզես կոր։

Ոմն — Մոլությունները կսպաննեմ կըսես կոր նե ինքդ ինքդ կսպանես կոր, մեղք չէ՞։