Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դեռ ի՜նչեր կան, որ կը քաշվին կոր։

— Ինչե՞ր..․

— Որքան էրիկներ եղջյուրներով կը դառնան պարահանդեսեն։

— Թույլ չտա՞ն, որ իրենց կիներն...

— Թույլ չտան, բայց քանի որ ուրիշ միջոց չկա, կըսե Արեվելք, ստիպված ենք այս միջոցով օգնել վարժարանաց այսինքն, ներկա սերունդն եղջյուրավորել հաջորդ սերունդին ապագային փայլունությանը համար։

— Ուրեմն էոհեո․․․ էոհեո․․․։

— Օր մը կուգամ և կը տեսնվինք։


Դասատուն. — Մեր ամսականն կը հաճի՞ք այսօր վճարել։

Հոգաբարձուն. — Բարեկենդանի պատճառավ չկրցինք ստակ հավաքել, գալ ամսու երկու ամսականդ մեկեն կուտանք, պատվելի։


— Աբիմելեք աղա, բարեկենդանն ի՞նչպես անցուցիր նայինք։

— Մի հարցներ։

— Ի՞նչ կա։

— Չտեսած բաներս այս տարի տեսա, վաթսուն տարեկան եմ, ասանկ խայտառակություն տեսած չունեի։

— Խեր ըլլա, ի՞նչ կա։

— Պալո կըսեն կոր, ինչ կ՛ըսեն, կոր, հոն գնացինք Ֆամիլյաով։

— Աղեկ ժամանակ անցուցի՞ք։

— Ի՞նչ աղեկ ժամանակ․․․ էֆենտիմ, ամեն մարդ մեյ մեկ կին կառնե կոր հոն ու կ՛սկսի կոր դառնալ։

— Տանս կընեն։

— Չափխընին մեկն ալ եկավ մեր տիկինն առնել ուզեց, թող չտվի առջի բերան, վերջը քովիններս վրաս եկան աղաչեցին, որ թող տամ, ըսին, որ մարդ մը յուր կնկան չկրնար խառնվիլ պալոին մեջ։ Ամչցա ու կռիվ մը չհանելու համար նալլեդ սուրաթընա ըսելով՝ թող տվի։ Կնիկս սկսավ պարել ու դառնալ, ես ալ միշտ քովը կը պտըտիմ կոր, որ չափխընը թերս խալթ մը չընե. մեյ մալ նայեցա, որ աղջիկս ալ ուրիշի մը հետ սկսեր է դառնալ, կել քեյֆիմ