Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիտողություններն ու քննադատություններն, բայց իրավունք չունի ստիպել Խիկարն, որ իմաստակաց հետ վիճաբանության մտնե։

Գ. Արշավիր, գիտցեք, թե Խիկար ալ կրնա բարկանալ, և թե խնդիրն երբ հայհոյության վրա է՝ առաջ Աստված կրնա զքեզ հայոյությանց մեջ խղդել իբրև ազգային թերթ, այնքան հռչակ ու համբավ ունի ազգային մամուլն պերճախոսության այս գլուխին մեջ:

Գործիդ գնա՛, ուրեմն

Այս անգամ աղով ազատեցար, ուրիշ անգամ զգուշացիր սպունգե։


Ամենապատիվ սրբազան Պատրիարք հայրն հրաժարական տված է։

Խիկար վստահ է, թե նորին ամենապատվությունն պիտի հաճի հրաժարականն ետ առնուլ։

— Ցրվիչ, գնա՛ սըկե համրիչ մառ ինձի համար։


Ժեռոտելի բասթիյլները... ամեն օր կը կարդամ ազգային լրագրաց մեջ։ Ձմեռը բաց կառքով պտըտե, չես հիվանդանար, բավական է, որ ժեռոտելի բասթիյլներեն մեկ երկու հատ ուտես։ Բաղանիքեն ե՛լ, շաբաթ մը առանց հագուստի պտըտե՝, բան մը չես ըլլար, միայն թե ժեռոտելի բասթիյլներեն հատ մը կլլես: Կուրծքդ տկար է, կը հազաս, գիշերներր չես քնանար։ Մի վախնար, ժեռոտելի Բասթիյլներեն երկու հատ ծամե՛: Կուրծքդ երկաթյա է, չես հազար, քաջառողջ ես, Ժեռոտելի բասթիյլներեն ճաշակե՛, որ... հազաս: Բեմբասաց ես, ժեռոտելի բասթիյլներեն կեր, որ բեմբասացությանդ միջոցին հագե չբռնվիս։ Գլխու ցավ ունիս. բան մը չէ, անմիջապես կ՛անցնի, քանի մը հատ Ժեռոտելի բասթիյլներեն ա՛ռ։ Փորդ կը ցավի, թանջք ունիս, տենդ ունիս, մտմտուք ունիս, ժեռոտելի բասթիյլներեն մի՛ անցնիր։ Ծախք ունիս, անգործ ես, դրամի կարոտություն ունիս, կը տանջվիս ժամանակ մի՛ անցուներ, Ժեռոտելի բասթիյլներեն գործածե՛։