Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր մեզի ասանկ լուրեր տվողը։ Քանի մօր ետքր տեսանք Արփիարյան էֆենտին հիշյալ նավամատույցին վրա և ցավ հայտնեցինք իրեն, ըսելով, թե սուտ տեղեկություններ կը հաղորդեր մեզ։ Արփիարյան էֆենտի պատվույն վրա երդում ըրավ, թե նավամատույց են ականջովն լսած էր լուսահոգիին ձայնը։ Եվ մենք ալ հավատացինք, ո՛չ թե վստահելով միայն յուր ականջներուն երկայնության, այլ նաև փորձառությամբ համոզված լինելով արդեն, թե օր մը օրանց սուտ լուր մը հաղորդած չէր մեզ։

Նույն համոզումն և կարծիքն ունինք նաև այսօր մեծապատիվ Արփիարյան էֆենտիի վրա և լիահույս ենք, թե պիտի փութա գայթակղյալ միտքերն բուժել, ուղղելով սխալն Հրազդանի՝ Միդասա թոռան, որուն մնամ հարգանոք խոնարհ համետագործ։


Ավետիս Սուրենյան, վկայալ փաստաբան Գաղղիո իրավագիտության համալսարանի, Պահճե քաբու, Շեյխ Իսլամ խան, երկրորդ հարկ, թիվ 6 ստորագրությամբ քննադատական նամակ մը հրատարակվեցավ ճերիտեի Շարգիեի մեջ ընդդեմ քանի մը կետերու Մեկնությունք վաճառականական օրփնաց հոդվածին, զոր միևնույն թերթին մեջ կը հրատարակե մեծապատիվ Սիմոն էֆենտի Թընկրյան։

Մեծապատիվ Սիմոն էֆենտի Թընկրյան փոխանակ հստակ և ամեն մահկանացվաց հպելի լեզվով պատասխանելու յուր քննադատ մեծապատիվ Ավետիս էֆենտի Սուրենյան, վկայալ փաստաբան Գաղղիո իրավագիտության համալսարանի, Պահճե Քաբու, Շեյխ Իսլամ խան, երկրորդ հարկ թիվ 6 ին, բավական շնչարգելություն պատճառող և առատ քրտինք բերող ոճով մը խնդիրը կը շփոթե, հետո քիչ մը Պոսյուեն կը կողոպտե և լատիներենը կորսնցնելով սարիենս թիսիմորում քոնսիլիա Ֆաթուա էրունդ մը կարձակե. պետք չէ, որ միլիթեմուս այլ լապոռեմուս կ՛ըսե առանց ինվիթա Մինեռվայի։ Հետո բերնուց կը զրուցե «Քոմ լա դեդ ար Մետյուզ. մատամ սը մեոռ, մատամ է մոռդ, ժը նը մը սան թուեն պլեսե»։

Voila justemen ce qui votre fille est muett:

Եթե մեծապատիվ Սիմոն էֆենտի Թընկրյան այս ոճով և վեցլեզվյան բարբառով պիտի խոսի մեծապատիվ Ավետիս էֆենտի Սուրենյան վկայալ փաստաբան Գաղղիո իրավագիտության համալսարանի, Պահճե Քաբու, Շեյխ Իսլամ խան, երրորդ հարկ, թիվ 6-ի հետ, դժվար չէ գուշակել այժմեն, թե հաղթանակը տանելու հույս