Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բժիշկ մելեր այժմ կըսե, թե ոտքերն գլուխ են ավելի բարձր ըլլալու են, որպեսզի արյունն վար չվազե։

(Այս անիծյալ արյան հետ փորձանքի հանդիպած ենք արդեն ամենքս ալ, նույնիսկ արյունն ալ այսօր չգիտեր, թե ուր վազե... բժշկաց ձեռքեն)։

Եվ շատերն սկսած են արդեն բարձի վրա դնել իրենց ոտքերը։

Ուստի, շատ կռիվներ և վեճեր սկսած են հառաջ գալ. Տարակույս չկա, թե այս մասին երկու հակակարծիք անձերուն միույն ոտքերը, մյուսին գլխուն կողմը պիտի գտնվին և փոխադարձաբար։ Ոմանք ալ սին վեճերու տեղի չտալու համար ստիպված են ոտքի բարձն գլխու բարձեն ավելի բարձր շինել։ Շատերն ալ իրենց ոտքերը չվանով պատեն կը կախեն և այնպես կը պառկին։

Բայց մի՛ կարծեք, թե այս դրությունն երկար տևե, գալ շաբթու ուրիշ բմիշկ մը կ՝ելնե ու կը պոռա.

— Վերցուցեք բարձը ձեր գլխուն տակեն, նետեցե՛ք նաև ձեր ոտքի բարձը, այդ դրությունն վնասակար է առողջության. բարձր բարձ մառեք միայն և ձեր մեջքին տակը դրեք, որպեսզի արյունն անարգել կատարե յուր շրջանն։

Եվ այն ատեն ճիշտ կշիռի դիրք կունենանք։ Բայց դիտելի է, թե մեր քնացած ժամանակը կրնա՞նք մեր հավասարակշռությունը պահել։ Խնդիրը կը փոխվի, երբ արթուն ենք։ Կանայք կը դնեն արդեն այդ բարձն երբ փողոց ելնեն։ Ո՞վ գիտե, թերևս առողջապահական տեսակետով է, որ դուռնյուռ կը գործածեն։

Այս խնդրույն մեջ մտնելն վեր է մեր ոտնահասութենե, հետեվապես, կուրորեն հնազանդելով, պարտավոր ենք քիչ մը ժամանակ մեր ոտքերուն տակն ալ բարձ մը դնել, տեսնենք ի՜նչ պիտի ընե սա արյունը։

Չենք ուզեր անցնիլ սակայն առանց հանձնարարելու Երուսաղեմ ու վանուց միաբանության, որ չմոռնա բարձ մը դնել յո՜ւր ելմըտացույցին պարտուց տակը, որպեսզի արյունը հոն չվազե և չտկարացնե պահանջքի կողմը։ Մեկ երկու ամիսն անգամ մը հաշվեցույց հանելով, անոր մեջքին տակն ալ դնելու է բարձ մը, տեսնելու համար, թե հավասարակշիռ է, թե ոչ։


Ավանակը հա՞յ է հարցնող և իշուն հայ ածականը տվող Լեզուն, որ երբ հայ կաթոլիկ ազգայնոց վրա խոսի կաթոլիկ ազգիս բառերը