Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶԱՏԻԿ

Քրիստոս հարյավ ի մեռելոց ամսույս 24-ին, ժամը 4-ին Սիջագյուղի եկեղեցվույն մեջ, ժամը 5½-ին Գատը գյուղի եկեղեցվույն մեց, ժամը 6-ին Բերա, սուրբ երրորդության եկեղեցվույն մեջ, մինչդեռ, ըստ ժամանակացույցի կրոնական ժողովո, պարտ էր հարություն առնել ժամր 2-ին։

Ավելորդ է ըսել, թե իբրև ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐ չեմ գրեր այս տողերն, որոց վրա ունիմ քանի մը դիտողություններ ընել:

Ցավոք կը տեսնենք քանի մը ժամանակե հետև, թե մեր եկեղեցին մերթ ընդ մերթ չափազանց խոնարհություն ցույց կուտա և շատ անգամ ինքզինքը ժողովրդյան տրամադրության ներքև կը դնե։ Ժամերգությունը չեն սկսիր այն ժամուն՝ հորում կսկսեին մեր նախահարց օրով։ Գիշերվան հատուկ արարողությունը ի տվնջյան կը կատարվին, և փոխադարձաբար։ Եվ այս ամենը, կըսեն, նպատակ ունի դյուրություն տալ ժողովրդյան, որ կարենա յուր գործերն ավարտելով աղոթելու ժամանակ ունենալ։ Հայր Աստվածն, որուն պարտավոր ենք աղաչելու, պարտականություն չունի բնավ սպասել, որ շուկան մեր գործերը լմնցնենք, հետո մեր ձուկն ու հավկիթը գնենք, քանի մը գավաթ ալ օղի խմենք և ապա երթանք աղոթելու: Հայր Աստված, կըսենք, պետք չունի սպասելու, որ օրիորդը և տիկնայք հայելիներու առջև ժամերով զմայլին իրենց գեղեցկության վրա, անուշաբույր յուղերով օծվին, նախաճաշ ընեն, դաշնակի վրա նոր թատերգներ եղանակեն և ապա երթան եկեղեցի։ Ամեն ամեն ասեմ ձեզ, կրոնասիրության և աստվածասիրության հուրը մարելու վրա է, եթե մարած չէ այն ժողովրդյան մեջ, որուն զոհողություններ կընե յուր եկեղեցին։ Եկեղեցվո մեն մի զոհողությունն ժողովրդյան բարեպաշտութենեն մաս մը կը կորզե, կը տանի։ Եկեղեցին պարտի պահել յուր անկախությանն և մեծ վայելչությունը: Հայաստանյայց եկեղցին և Հայաստանյայց եկեղեցվո