Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բայց, ըսավ օր մ իրեն տգետին մեկը, թագավորը քեզի անոր համար ամսական կուտա, որ գիտնաք։

Իմ գիտցածիս համար ամսական կուտա ինձ, պատասխաներ գիտնականը պարկեշտությամբ, եթե չգիտցածներուս համար տար, տերության բոլոր գանձերն ալ չպիտի բավեին։


Նավաբեկութենեն նոր ազատվող աշխույժ նավաստի մը երբ անմիջապես դարձյալ նավարկության կը պատրաստվեր, յուր բարեկամներեն մին ըսավ իրեն.

— Եղբա՛յր, դեռ նոր նավաբեկութենեն աղատեցար, դարձյալ ինչպե՞ս կը համարձակիս անմիջապես նավ մտնել։

— Է՞յ, ի՞նչ կըլլա եղեր։

— Ի՞նչ պիտի ըլլա քու հավդ ինչեն մեռավ։

— Նավաբեկության բռնվելով խեղդվեցավ։

— Հա՞յրդ։

— Ան ալ նավուն մեջեն ծովն ինկավ։

— Եղբա՞յրդ։

— Ան ալ նավը ժայռի մը զարնվելով մեռավ։

— Անանկ է նե դարձյալ չե՞ս վախնար նավ մանելու։

— Լա՛վ, քու հավդ ո՞ւր մեռավ։

— Ուր պիտի ըլլա, իր անկողնույն մեջ:

— Է՛յ, հա՞յրդ։

— Ան ալ իր անկողնույն մեջ։

— Է՛յ, եղբա՞յրդ։

— Ան ալ նույնպես։

— Անանկ է նե դարձյալ չե՞ս վախնար, երբ իրիկուններն անկողին կը մտնես, ըսավ նավաստին և ցատկեց նավը մտավ։


Օր մը երբ ճարտասանության դասատու մը Դյուրենի մահվան վրա ատենախոսություն մը կըներ, աշակերտներեն մին շատ հավնելով ըսավ իր ընկերոջը.

— Ե՞րբ դուն ալ պիտի կարենաս ասանկ ճառ մըսել։

— Երբ որ դուն ալ Դյուրեն մըլլաս, պատասխանեց մյուսը: