Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատրաստություն ըրած էր հոն դամբանականն ըսելու՝ հանկարծ վրան տկարություն մը գալուն համար չկրնալով զայն կատարեք, ժառանգորդք եկան մեր կասքոնիացին գտան և աղաչեցին, որ ննջեցելույն վրա դամբանական մըսե։ Ասի շատ պատրվակներ գտնելով կրցածին չափ դեմ կենալե ետքը, վերջապես չկրցավ անոնց թախանձանացը դիմանալ և ստիպվեցավ հանձն առնուլ։

Բեմին վրա արյուն քրտինք մտած, բավական ատեն լուռ մնալեն հետո, այսպես սկսավ յուր ճառը... «Այն մարդը, որուն մահը կողբանք, ընտանյաց ազնիվ հայր մէր.— Ամուրի էր, ըսավ կամաց մը աջ կողմը կեցողը.— Խիստ նշանավոր պաշտոնյա մէր.— Բնավ այսպիսի պաշտոն մունեցած չէ, ըսավ ականջեն վար ձախ կողմի մարդը։— Խիստ ժուժկալ էր.— Անմարսողութենե մեռավ։ — Ի՛նչ ճարտասանությամբ կատենախոսեր։— Աս ի՞նչ կըսե, գոչեցին բոլոր ներկա գտնվողները, թոթովախոս էր։ — Լա՛վ ուրեմն, կոչեց կասքոնիացին բարկացած, անանկ է, դուք որ ինձմե աղեկ զինքը կը ճանչեք, դուք ըրեք յուր գովեստը»:


Կասքոնիացի բանաստեղծ մը միշտ կը պարծենար, թե շատ դյուրավ կրնար քերթվածներ շինել, և թե ամենեն երկայն բանաստեղծություններն անգամ իրեն համար բան մըսել չէին։ «Օ՜, կը հավատամ, պատասխանեց իր շաղակրատութենեն ձանձրացող մը, ո՞վ չհավատար, թե մարդ իր գողցած բաները շատ աժան կը ծախե»։


Կասքոնիացի մը խոստովանած ատեն ըսած էր, թե շատ օղի կը խմեր, խոստովանանքեն ետքը, ինչպես սովորություն է եվրոպացվոց մեջ, խոստովանահայրին նվեր մընելու, խոստովանահայրին տասը փարա կուտա։ Նա ալ կըսե ան ատեն «Զավակս, գնա այդ ստակով օղի մ'ալ խմե»։


Ժողովի մը մեջ անդամներեն մին քնացած էր։ Նախագահը ձայները հավաքելու միջոցին սույն անդամին ալ կարծիքը խնդրած ատեն, ասի աչքերր շփելով. «Կախեն, կախեն» պատասխանեց:

«Բայց խոսքը խոտի վրա է» ըսին իրեն, «Անանկ է հնձեն» ըսավ և դարձյալ քնացավ։