Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սերը ճարպիկ գող մէ, հափշտակելուն պես խույս կուտա և անհայտ կըլլա։


Սերը ճշմարիտ անձնասպան մէ. բայց սիրահարն փյունիկի պես անոր աճյուններեն կը վերածնի։


Թատրոնը սիրո պորսան կ[1]։


Սերը երկու հոգիով երգված երգ մէ, ներդաշնակությունը կորսվելուն պես երգը կը դադրի։


Առաքինության ճամբան նեղ փողոց մէ ուսկից մեկիկ մեկիկ կանցվի և երբեք երկու հոգի մեկտեղ։


Կնիկները քաղաքավարական հարգանքները կը սիրեն, բայց իրենց բարեկամները չեն սիրեր զանոնք։


Իրենց մայր Եվայեն ի վեր, կնիկներն եթե արգիլյալ պտուղ մը խածնեն ավելի հետաքրքրության համար է, քան թե որկրամոլության համար։


Ամուսնության մեջ կնիկը հաշվակալ մէ, որ պարտավոր է գործողություններն կանոնավոր կերպով տետրակին մեջն անցունել․

  1. Հայտնի է, որ այս խոսբը մեր Թատրոնին համար չէ, այլ Մանաս և Վարդովյան էֆենտիներու թատրոններան համար է։ Վարչությանց աչքր լո՜ւյu... Ըսել է, որ օթյակներն ալ շահագետներու խանութներն են, ուսկից աչերուտ գործեր կըլլան։ Ծան. հեղինակի։