Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օր մը գրագետի մը իմացուցին, թե Բարիզի դահլիճը երկասերության մը այրելու պիտի դատապարտեր. գրագետը պատասխանեց. «Ի՜նչ աղեկ բան, երկասիրությունք Լիոնի շագանակներուն կը նմանին, որչափ ավելի խորովին՝ այնչափ ավելի աղեկ կըլլան»։


Մարդիկ կը կառավարեն կանանց ազդեցության տակ, և կանայք իշխանաց ազդեցության տակ։


Չաջողակ մարդուն երկու բազուկներն ալ ձախ են։


Բռնավորք երբեք չեն քնանար։


Հենրիկսո Գ-ի բանակեն գնդապետ մը օը մը այս իշխանին ներկայացավ ըսելով. «Տե՜ր արքա, երեք բառ. ստակ կամ հրաման․» Հենրիկոս Դ պատասխանեց. «Գնդապետ, չորս (բառ), ոչ այս ոչ այն»։


Կնիկները կենդանի հանելուկներ են. խիստ քիչ անգամ կը պատահի, որ հանելուկին ինչ ըլլալը մեզի ըսեն, և ասոր համար չեն ըսեր, որ զայն գտնալու զմեզ չղրկեն։


Սերն երբոր տունե մը ներս կը մտնե, առաքինությունը շուտ մը հոնկեց ճամբա կ՝ելնե։


Սիրո տամարին մեջ ջերմեռանդ կնիկներ չպակսիր, սակայն բազմաստվածությունը կը դավանին։