Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խեղճ գորտը կենդանի գտնվեցավ, բայց այնպիսի վիճակի մը մեջ, որ արթուն է և ոչ քուն, չեն կրցեր խեղճին բան մը կերցնել»։

— Ա՜հ, կը պոռա պարոնը, որչաթ գոհ կըլլայի, եթե զոքանչիս վրա սա թորձն ընեի։


Ճաշարանի մը մեջ.

— Կարսո՜ն, հոս եկուր, կերակուրին մեջ մազ գտա։

— Գիտեմ, պարո՜ն, պատճառը, վարպետս կնիկ մը կը սիրեր, աս կնիկը մեռավ, և վարպետս անոր մազերեն քիչ մը բան առավ, իր մետայոնին մեջ դրավ, հիմա ամեն վայրկյան մետայոնը կը բանա և մազերը երբեմն կերակուրներու մեջ կիյնան։

— Ասանկ բան կըլլա՞ մի յա։

— Կաղաչեմ, պարոն, մազը ինձի տվե՜ք, որովհետև բան մը գտնամ իրեն տամ նե՝ շատ գոհ կըլլա վարպետս։


— Ի՞նչ կըլլա, հոգի՜ս, կառքով երթանք։ Իերայեն մինչև Սամաթիա քալելով կերթվի՞։

— Տիկի՜ն, գիշեր ատեն կառքերը սուղ կըլլան։

— Ատոր դյուրին ճամբան կա։

— Ո՞րն է դյուրին ճամբան։

— Կառքը ամսվան մը համար վարձենք նե՝ աժան կիյնա։


— Տակավին չկարգվեցա՞ք։

— Չէ՛։

— Ինչո՞ւ, մեծ բարեկենդանին կարգվելու միտք ունեիք։

— Չկրցինք կարգվիլ, ետքեն ալ մեծ պահքը եկավ։

— Մեծ պահքի մեջ թող կարգվեիր։

— Սովորությունը չներեր։

— Ինչո՞ւ չպիտի ներե. ամուսնությունր բարոյական բան մ՝է ասկից զատ հարսանիքը մեծ պահոց մեջ ավելի օրինավոր և տրամաբանական է։

— Ինչո՞ւ։