Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Որովհետև ամուսնությունը շատ մը մարդոց համար ապաշխարանք մէ։


— Մարկոս աղան կը տեսնա՞ս կոր։

— Չէ՛, հետը աղեկ չեմ։

— Ինչո՞ւ, պզտիկուց մեկտեղ մեծցած, անբաժանելի բարեկամ էիք իրարու։

— Այնպես էր, բայց անանկ բան մը ըրավ, որ բոլորովին պաղեցա իրմե։

— Ի՞նչ ըրավ։

— Ի՞նչ պիտի ընե, ասկից երկու երեք շաբաթ առաջ օր մը եկավ ինձի ըսավ, որ զոքանչդ մեռավ։

— Է՛յ։

— Մեյ մ՝ալ նայիմ, որ կես ժամեն զոքանչս եկավ, առաջվնե ավելի քաջառողջ։

— Հասկցա, ապրիլ մեկին խաբեր է քեզի։

— Իր ընկերոջը մարդ ասանկ կատակ կ՝ընե՞ մի յա։


— Իրիկունները ո՞ր գինետունը կերթաք կոր նայինք։

— Միշտ Աբոստոլին կերթամ կոր։

— Ճանըմ, Պոտոս աղային չգա՞ս, անոր մասթիքան աղեկ է, մեզեն ալ շատկեկ է։

— Գիտեմ, բայց հոն երթալս Աբոստոլը իմանալուն պես՝ Իրիկունը հաշիվս տուն կը ղրկե։