Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9. Արևելյան թատրոնի վարչությունը Մաղաքյանն էր։

10. Տե՛ս «Խայթվածք», 1873, ծանոթ. № 76։

11. «Խորեն եպիսկոպոսը» Նար Պեյն է, իսկ «Բեթղեհեմի կռիվը» կապված է կրոնական ծիսակատարությունների հետ։ Ամեն տարի, Բեթղեհեմում և Երուսաղեմում մեծ կռիվներ են ծագում հայ և քրիստոնյա այլ կրոնավորների միջև՝ հիշյալ տեղերում տոնական ծիսակատարությունները կատարելու առաջնության համար։

12. «Լա թուրքի» — Պոլսում հրատարակվող ֆրանսերեն թերթ։

13. «Գիտակ» — Ազգային, ուսումնական և քաղաքական եռօրյա թերթ, բողոքական քարոզիչների օրգան, լույս է տեսել Պոլսում 1870—1874 թվականներին՝ Ս. Ութուճյանի խմբագրությամբ։

14. էմին էոնյուն Պոլսի փողոցներից է, ակնարկում է նրա անմաքրությունը, ջրերի լճացումը։

15. Նկատի ունի Արևելյան թատրոնի տնօրեն Պ. Մաղաքյանին։

16. «Խաղացողի մը կենաց երեսուն տարին» — Վ. Դյուգաժի համանուն պիեսը, բեմադրվել է Արևելյան թատրոնում։

17. «Ա... վարդապետն է» — Ամբրոսիոս վարդապետը (տե՛ս «Ասկե անկե», 1873, ծանոթ. № 4)։

18. «Վարչություն» — Խոսքը Ազգային վարչության մասին է։

19. «Գար թոփու» — Ձյունե գնդակ։

20. Ակնարկում է «Արշալույս Արարատյանին», որին հաճախ քննադատել է Պարոնյանը։

21. «Ավետաբեր» — Կրոնական շաբաթաթերթ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժովածու, IV հտ., «Կսմիթներ», <62>, ծանոթ. № 4)։

22. Նկատի ունի քայքայիչ գործունեությունը բողոքական քարոզիչների, որոնք, դրամի ուժով դավանափոխում էին հայերին։

23. Հավանաբար վրիպակ է. պետք է լինի «Ավետաբեր», քանի որ խոսքը այդ թերթի մասին է։

24. «Հակահասունյաններ» — Տե՜ս «Վիեննայի արվեստահանդեսին ղրկվելիք հայ բերքերն ու աստվածները», ծանոթ. № 2։

25. «Վաղվանը մի հոգար» — «Մի այսուհետև հոգայցեք վասն վաղուի» Մատթ. Զ. 34։

26. «Քանի մը էնտազե թանթելա...» — Մի քանի կանգուն ժանյակ։

27. Տե՜ս «Խայթվածք», 1873, ծանոթ. № 64։

28. «Մանղումեին գացող մարդն է» — Ակնարկը անհայտ է։

29. Նաբուգոդոնոսորը երազում տեսնում է կավե ոտքերով արձան. Դանիելը մեկնում է երազը իբրև նշան կայսրության խարխլման (տե՜ս Դան. Բ․)։

30. «Յորկանընա կեորե ուզաթ այաղընը» — Վերմակիդ համեմատ երկարիր ոտքդ։

31. Նկարագրված դեպքի շարժառիթը հետևյալն է։ Բարունակ Մանվել Ութուճյանը իր անձնական նախաձեռնումով ու տնօրինությամբ հիմնադրել է խնայողական ընկերություն։ Ինչքան է տևել ընկերության գոյությունը, մեզ հայտնի չէ, բայց ի վերջո այն սնանկանում է, բաժանորդները հրաժարվում են անդամակցությունից և ետ պահանջում իրենց գումարները։

Բ. Ութուճյանը մասնագիտությամբ բժիշկ էր և խմբագիր-հրատարակիչ «Կիլիկիա» (1863—1868) հանդեսի, որի էջերում հաճախակի հիշատակվում էին Ֆրանկ-