Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՎԱՍՏԻ ՊԵՐԹՐԱՆ

Ինչպես որ շաբաթ ավուր թերթով ծանուցած էինք, նույն գիշերը՝ ըստ մեզ պարոն էքշյան և ըստ Հատիքայի էքշյան էֆենտի նավաստի ձևացավ և մեր կարծիքը գործքով հաստատեց։

Ըստ մեզ պարոն և ըստ Հատիքայի Պենկլի, Նալյան, Թոսպաթ և Փափազյան էֆենտիները, ինչպես նաև ըստ մեզ օրիորդ և ըստ Հատիքայի Գարագաշյան հանըմն ալ արժանավայել ընդունելությամբ ողջունեցին իրենց դյուցազնը։

Դառնանք ժողովրդյան։

Կարծես թե մարդիկ իրենց կրթվելու ժամանակը ունին։

Կերևի թե թուրքերը բամազանին մեջ կրթվիլ կուզեն, որովհետև նույն ամսու մեջ թատրոնը այնչափ կը լենար ասոնցմով, որ կոխելու տեղ չէիր կրնար գտնել։

Հայերն ալ կերևի թե մեծ պահքի մեջ կուզեն կրթվիլ որովհետև մեկ քանի նշանավոր ներկայացմանց գիշերները, ինչպես նաև նույն գիշերը կարի սակավաթիվ էին։

Վարչությունն ալ հիմա կուզե ժողովուրդը կրթել, ինչու որ ծախսերն ալ հիմա կը կթեն վարչությունը։

Աշխատինք ուրեմն վարչությունը քաջալերել։