Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՐԱՄԱԿԱՆ

1872-ի պալո բացվեցավ 3-ին

» գոցվեցավ 12 »

Բացված ատենը պաղ էր. վերջեն տաքցավ։

Շատերը խաղացին, բայց ստակը բիացայի մեջ մնաց։

Գին(ով)ները ինկան, աստուն ելան։

Գաղղիական ոսկին մինչև 150 ղուրուշի առնող տվող եղավ։

Քրետի ․․․ չկա։

Բաժին ․․․ քսակիդ մեջ գտնվածը։

Մուտք ․․․ 20 ղուրուշ

Ելք ․․․ ձրի։