Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈԻՆ

Մեղուի հինգշաբթի ավուր վիճակահանութենեն վաստկողները

Գատըգյուղցիք — նորասիրություն
Սամաթիացիք — կռիվ
Բերացիք — պճնասիրություն
Լանկացիք — թշվառություն
Օրթագյուղցիք — Ակադեմիա
Ենիքաբուցիք — խնամակալուհյաց վեճ
Սկյուտար Սելամսըզ — անհասկանալի հաշվոց տետրակներ
Քում Քաբույի դուրս — տակը ծակ սնդուկ մը
Խասգյուղցիք — քահանայի կռիվ
Պեոյուքտերեցիք — օտարասիրություն
Պեշիկթաշցիք — քարոզիչնին


ՀԵՌԱԳՐԱԼՈՒՐՔ

<2>

Հռոմ 20 մայիս.

Պապը մեռավ։

Հռոմ 25 մայիս.

Պապը այսօր քիչ մը աղեկ է, Վատիկանի պալատին մեջ պտույտ մը ըրավ. բայց ձեռքերն ու ոտքերր չեն բռներ կոր։

Բարիզ 24 մայիս.

Կենաց մեծագույն մասը ձիու վրա նստելով անցնող Մաքմահոն մարաջախտը նախագահության աթոռին վրա նստավ։

Շատ հավանական է, որ հառաջիկա նիստին՝ ձիու վրա նստած ժողովեն ներս մտնե։