Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԱՌ

Ազգային սահմանադրության մետասաներորդ տարեդարձին կարդացված ճառերուն ամենեն իմաստալիցն շատ մը ունկնդիրներու խնդրանոքը հոս կհրատարակեմք։

Տեարք.

Մինչդեռ տգիտության ճերմակ խավարը հայ գրականության հորիզոնը պատած էր, մինչդեռ Վիրդիլիոսն և Հոմերոսն իրենց մորը արգանդին մեջ երկնացած աշխարհ գալու, թե չգալու վրա երկար բարակ կը խորհեին, մինչդեռ նարեկացի, Խորենացի, Եղիշե, Եղնիկ, Ագաթանգեղոս և այլն հայ գրականության պարտեզը մշակելու համար բահ և բրիչ կը փնտրեին, մինչդեռ Սահակ և Մեսրովբ հայոց գիր գտնելու համար ասդին անդին կը վազվռտեին (ծափահարությունք), մինչդեռ այդ սև փաթթոցները մեր նախահարց գլուխը կը ծածկեին, ո՜հ մինչդեռ այդ լայն հագուստներու մեջ լուսավորությունը բանտարկված դուրս ելնելու ճամբա չէր կրնար գտնել, մինչդեռ հայերը գերության ապտակին տակ քանի կերթային կաս կարմիր կը կտրեին, մինչդեռ մարդիկ շոգեկառքով գետնին տակ անցնելու հնարքն չէին գտեր (սաստիկ ծափահարությունք), մինչդեռ օդապարիկով երկրիս վրայեն համբառնալու միջոց մը կր խորհեին, մինչդեռ բրինձի ապուրը առանց թոմաթեսի կուտեինք, մինչդեռ Քոլոմպոսն իր թևերուն տակ հավկիթ մը կը տաքցներ, որ անկե Ամերիկան դուրս ելնե, մինչդեռ ազատությունը ամեն օր մեյմեկ կերպարանքի կը փոխվեր, մինչդեռ կըսեմ Փարիզը յուր պալատներու բոցովը չէր լուսավորված, մինչդեռ ձեր գլուխը ցավցնելու համար բեմիս վրա չէի բարձրացած, ո՜հ, կաղաչեմ մ տիկ ըրեք, մինչդեռ կերակուր ուտելու համար սեղաննիս չէր տրված, մինչդեռ ոտքի ամաններս կոշկակարեն չէի առած, մինչդեռ բնությունը կը խայտար, մինչդեռ արևը իր լույսը դեռ չէր