Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՎԱՍԱՐՈԻԹՅՈԻՆ

Գլուխդ առեր ուր կերթաս ո՛ հավասարություն. կեցի՛ր հող. ըսելիք ունինք. կերի՛ր քիչ մը։

Վեհափառ կայսեր յուր ամեն կարգի հպատակներուն շնորհած հավասարությունը և անխտրությունը Ադրիանուպոլսո մեջ սկսեր է գործադրվիլ — ի՞նչպես — Մայիսի 27ին հիշյալ քաղքին կուսակալին որդվույն թլփատության առթիվ երեք հարյուրի չափ տաճկի աղքատ տղաքներ ալ թլփատվեր են։

— է՛յ, ի՞նչ կա ասոր մեջ։

— Ինչ պիտի ըլլա, անխտրություն չկա. անխտրություն ըլլալու համար պետք էր որ ամեն ազգեն նույնչափ տղաք թլփատվեին, այնպես չէ՞ պարոն զապթիե ալայպեյխ — Աստվածդ սիրես նե բաց ըսե — բացը փակը ինչ պիտի ըլլա, հիշյալ պեյը տեսնելով, որ թլփատվելու գացող տղայոց ամենն ալ տաճիկ են, վախնալով, որ չըսվի թե վիլայեթբենահը յուր կառավարության տակ գտնվող ժողովրդյան մեջ խտրություն կը դնե, կ՝որոշե, որ ամեն ազգե մեյմեկ տղա առնե թլփատել տա ի նշան յուր սիրո առ հպատակս:

— է՛յ, կը հաջողի՞ — ամեն ազգեն չկրնար, բայց տասնմեկ տարեկան հայ տղա մը կը գտնե հոն և թլփատել կուտա, տղուն արծաթ մեճիտիե պարգև կընեե անունն ալ «օ՜, արթըգ միրալա պեյին չոճուղու օլտու» կը դնե — ներեցեք, աս միրալա պեյը թիմարխանե՞ են փախուցեր են, թե՞ թիմարխանե տարած ժամանակնին փախուցեր են — հայտնի չէ ինչպես փախուցեր են, բայց սա հայտնի է, որ միրալա պեյը փախուցեր է — ով գիտե տեղվույն առաջնորդը ինչ ձյուն բերավ խեղճ միրալային գլուխը — ի՞նչ կըսես, իմանալուն պես շուտով փրփրեր է մարդը. և աս ինչ բարբարոսություն է ըսելով լեզուն բռնըվեր է — է՜յ, միրալա պեյին նոր տղան ի՞նչ ըըեր են — ինչ պիտի ընեն, ծնողքին հանձներ են — է՛յ, միրալա պեյին ինչ վարձատրություն ըրեր են — կը լսենք