Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ ազգային Պատրիարքարանը հատկապես պիտի խնդրե եղեր Դռնեն որ հիշյալ պեյին ավելի մեծ պաշտոն մը տրվի։

Մենք ալ կը խնդրենք Էտիրնեցիներեն, որ ընդհանուր ազգին շնորհակալությունը մատուցանեն այդ պեյին, որ այդպես լավ հասկցած Է հավասարության և անխտրության սկզբունքը։

Մեր օգոստափառ սուլթանի քարոզած և հրամայած հավասարությունը և անխտրությունը աս աստիճան ջերմեռանդությամբ գործադրող պաշտոնյաներուն բյուր շնորհակալություն:

Մինչև հոս աղեկ․

Բայց կը ցավինք, որ միրալա պեյը անխոհեմություն ըրեր Է, և մինակ տաճկին ու հայուն մեջ հավասարություն և անխտրություն բանեցուցած Է։

Հիմա Էտիրնեի հույները, պուլղարները և տաճիկ չըլլալով չթլփատված արնավուտները ամենքը մեկեն վալիին ղոնախը լեցվեր, արդարություն կը պահանջեն, կը պոռան, կը կանչեն, և ինչու համար մեր տղաքներեն ալ չթլփատեցին կըսեն։

Փաշան ալ զանոնք հանդարտեցնելու, և քաղաքին մեջ խաղաղությունը վերահաստատելու համար, խոստացեր է անոնց, որ իրենց խաթեր համար զավակ մալ ունենա և անոր թլփատության ժամանակ իրենց ալ զավակները մեկտեղ թլփատելով քարոզված հավասարությունը գործադրե։

Ասոր վրա բազմությունը մեծ գոհունակություն հայտնելով և փառք տալով Աստուծոյ կը ցրվի։