Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԴ

<3>

Ինչպես մյուս լրագրաց մեջ, այնպես ալ Մեղուի մեջ շատ անգամ կետի, տառի, բառի և տողի վրիպակներ կը սպրդին, որոնց ամենուն մեկեն տպագրական սխալ կանվանեմք մենք խմբագիրքս։

Մեղու, յուր ընթերցողաց ուշիմությանը վստահ՝ արժան չէ դատած յուր թերթին մեջ մաս մալ վրիպակներուն հատկացնելով նախորդ թերթին վրիպակներն հաջորդ թերթին մեջ ուղղելու, բայց այս անգամ յուր նախորդ թերթին մեջ անանկ տողային սխալ մը սպրդած էր, զոր մենք իսկ չկրնալով հասկնալ առանց ձեռագրին դիմելու, հարկ համարեցինք հոս ուղղել։

Մեղուի նախորդ թերթին երրորդ երեսին չորրորդ տողեն սկսելով մինչև ատ հատվածին վերջը պետք Է այսպես կարդալ։

«Բայց առաջ կը սիրեիր զիս սիրադրուժ... ո՛չ, ո՛չ. Օրագիր, կը սիրեմ զքեզ, որովհետև կը սիրեմ հակասությունը։ Կը փափագիմ, որ դուն ալ զիս սիրես։ Ես ավելի կ՝ուզեմ սիրվիլ քան թե սիրել, այսինքն ավելի կ՝ուզեմ ծաղրվիլ քան թե ծաղրել, որովհետև առաջինով չգիտցածս կը լսեմ, մինչդեռ երկրորդով գիտցածս կ՝ըսե«»։

Այս վրիպակը ուղղելու ատենս ըսի ինքնիրենս․

Խմբագիրք սիրով կ՝ուղղեն իրենց բառական, տառական և այլն սխալները, բայց երբեք չեն ուղղեր իրենց մտային սխալները։

Այս վերջին տողերը դրած ատենս ալ ըսի ինքնովի․

Հիմա Ասիան այս տողերը կարդաց նե՝ պիտի կարծե, թե իրեն համար գրված են։

Բառասուն տարվան մեջ վերջապես մարդարեություն մը կրցիր ընել Ասիա՛...