Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՌՆՓԱ՞Ա՞Ա՞...

Այո, ընթերցո՛ղ, դռնփաաա...։

Ինչպես որ քուկին լեզուդ առաջ չերթար կոր հարցնելու, այնպես ալ իմին լեզուս առաջ չերթար կոր պատասխանելու։

Բայց ինչի՞ կը ծառայե դռնբաց ըսելով բերաննիս բաց կայնիլ, դռնփակ ըսենք լմննա երթա։

Էհ, բարեկամ, կռապաշտության դարուն մեջ ենք, պատգամ հարցուցին դիվանին, դիվանը պատգամ որոտաց այսպես.

— Պետք է, որ դռնփակ ըլլա, խնդրույն բնությունը հնդկահավի բնությունն ունի, ցուրտին չկրնար դիմանալ։

Բնության խնդիր լսած էինք, բայց խնդրույն բնությունը մինչև հիմա լսած չէինք. աս ալ լսեցինք։

Քեզ տեսնեմ դիվան, աս խնդիրը ցուրտեն չպաղեցնեմ ըսած ատենդ տաքեն չճաթեցունեիր։

Եվ ի՞նչ է եղեր խնդրույն բնությունը։ Հայտնի է, որ Քաղաքական ժողովո հրաժարականին վրա է խնդիրը։ Այս անգամվան ըլլալիք նիստը վերջին նիստին՝ այն է սրբազան Պատրիարք հոր հրաժարման խնդրույն մեկ մասն է։ Վերջին նիստը բաց եղավ. այս նիստը գոց պիտի ըլլա։ Ըսել է որ խնդրույն բնությունը առաջ ցուրտեն կախորժի եղեր, իսկ հիմա տաքեն։ Աս չէ նե՝ ըսել է որ խնդիրը շաբթվան մը մեջ իր բնությունը փոխեց։ Աս ալ չընդունվիր նե՝ ըսել է որ խնդրույն գլուխը ցուրտեն կախորժի ոտքերն ալ տաքեն։ Այս վերջինը ավելի հավանական է, որովհետև բժշկականության ալ համաձայն է։ Բժիշկները միշտ կը պատվիրեն մեզ ըսելով.

— Գլուխնիդ պաղ բռնեցեք, իսկ ոտքերնիդ տաք։

Զոյիլյանց սպարապետը փոխանակ յուր դատը քաջությամբ պաշտպանելու՝ վատաբար հաղթելու միջոցներու դիմեց. Օրագիր չկրնալով յուր ազգակործան դատն ու դավը իր գրչովը քալեցունել, անկարող ըլլալով ժողովրդյան իրավանց վրա բռնանալ, ամեն միջոցներու դիմեց, նիստը արտաքո կարգի է ըսավ, տերության իմաց