Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

․․․Տեր

Ձեր բառագիտական հմտությունը գոհացուցիչ ըլլալով, մանավանդ այդ մասին երբեմն ալ պատվական հանդեսնուդ մեջ հոդվածներ կարդալուս, կը համարձակիմ հետևյալ Փունջի մեկ պարբերությունը Ձեզ ղրկել և խնդրել, որ հրապարակավ, նույն պարբերության Տեր բային, Բայը և այլն, ցույց տաք, որպեսզի հիշյալ պարբերութենեն բան մը թե ես և թե հավանականաբար ուրիշ չի հասկցող ընթերցողք բաներ մը հասկնան։

Ահավասիկ Փունջին հիշյալ պարբերությունը։


Պրուսայու առաջնորդը

ի Պրուսա

Երեկ առավոտ մեկնեցավ (ո՞վ) յուր վիճակը յուր ժողովրդյան քով, չորս ամիս բացակա գտնվելեն հետո (ուրկե)։

Ձեր ընթերցողներեն մեկը։

Հիշյալ թերթը անցյալ շաբթուալ պարոն Թիերի «հոյակապ քաղաքագետ» ածականը տված էր. չհասկցանք թե քաղաքագետին ո՞ր տեսակին «հոյակապ» կըսվի։

Նույն