Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1873

ՆՈՐ ՏԱՐԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 3-ին (№ 118), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին:

1. Պատրիարքը Մ. Խրիմյանն էր:

2. Պրուսան հայտնի էր հանքային բուժիշ բաղնիքներով ու խավոտ սրբիչների արտադրությամբ և որովհետև քաղաքական ժողովի նիստերը խիստ կրքոտ, մըկահարույց էին, այդ իսկ պատճառով նրան անհրաժեշտ էր «անծակ, սրբիչ (հավլու)՝ երեսփոխանների քրտինքը չորացնելու համար։

3. Պատրիարքության փոխանորդ հայրը Հ. Մկրյանն էր։

4. Տե՛ս «Բողոք մեռելոց», ծանոթ. № 2:

5. Պարտատեր վաճառականները պարտքից ազատվելու համար իրենց հայտարարում էին սնանկացած, միջոցը «դյուրին» էր, թեև անպատվաբեր ու վարկաբեկիչ, բայց ընդունված. ակնարկը վերաբերում է վերոհիշյալ ձևին:

6. «Հայրենիք» — Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <25>, ծանոթ. № 1։

7. «...զաթ մեքթեպիմիզե պիր լիրա իհսան իթտիզինի մաթեշեքքյուրի ազիմ» — «Մեր դպրոցին մեկ ոսկի շնորհելու համար մեծ շնորհակալություններ»: Այս բառերով էին ծանուցվում Փանոսյան վարժարանին տրված նվերները։

8. Ազգային պարտքի վճարումը Զաքար աղային առնելիքին պես երբեք չի գանձվում (տե՛ս «Խնդրոց մեռյալն ի տեսյալնն Մեղուի», ծանոթ. № 1). երկուսի նմանության պատճառով Պարոնյանը մաղթում է նրանց մի բարձի ծերանալ։

9. Տե՛ս «Ազգային», ծանոթ. № 1։

10. Տե՛ս «Լրագրական օրենք», ծանոթ. № 1։


ԴԱՐՁՅԱԼ ԱՅՆ ԽՆԴԻՐԸ

<3>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 3-ին (№ 118), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «Իհսանը Շահանե» — Արքայական շնորհ։

2. Տե՛ս «Բողոք մեռելոց», ծանոթ. № 2։


ԹՈԻԱԹ ՄԽԻԹԱՐԱԿԱՆ ՄԵՂՈԻԻ ԱՌ ՏԻՈԺԵՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 3-ին (№ 118), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1․ «Տիոժեն» — Թուրքական թերթ, լույս էր տեսնում Պոլսում Աբդուշ Ազիզի գահակալության տարիներին։ Թերթր հույն փիլիսոփա Դիոգինեսի անունով էր և որովհետև Դիոգինեսը հետևորդներից Էր «Կինիկյան» (ցինիկ) դպրոցի, այս պատ-