Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էֆենտիս։

Այս օրերս գտնվելով ճամլը խանի միջին հարկում և առավոտներն էլ երբեմն սուրճ, երբեմն թեյ խմելով, Ձերդ հատիքայաբանության տարօրինակ խոսքերով զվարճանալով, Բերայի Հայոց գերեզմանատան Վեցերորդ բաժանմունքի կարգադրությամբ բռնագրավելու վերաբերյալ առաջացած խնդիրը Ձերդ հատիքայաբանության կողմից ևս հրահրված տեսնելով՝ քահ-քահ ծիծաղեցի և այս բանը առհասարակ Ձերդ հատիքայաբանության խելքին (եթե կա) չհասնիլը, Ձեր իրավասությունից դուրս լինելը, Ձեր ոտքերը վերմակից ավելի մեկնելնիդ տեսնելով ու կռահելով, որ մրջյունի անհամարձակությամբ ուզում եք երկրին ծառայություն մատուցել՝ գերեզմանատունը դարձյալ հայ ազգին թողնելով, որը նշանակում Է վերականգնել արդարությունը, իսկ Ձեր ազգին նորից վերակենդանություն շնորհելուդ համար իմ ամբողջ ձայնով և բոլոր դեպքերում պիտի պոռամ, քանի որ Ձեր ձեռքում ոչինչ չկա և հրամանն ու տնօրինությունն էլ Ձեզ չի պատկանում։

Մեղու


ՀԱՐԱԲԵՐՈԻԹՅԱՆՑ ԴԱԴԱՐՈՒՄ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 30-ին (№ 117)։


ԱՐՅԱՆ ԲԻԾԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 30-ին (№ 117), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Տե՛ս «Վրիպակք», ծանոթ. № 4։

2. «Օրթա գեղի թատրոն» — Տե՛ս «Հակոբ պեյ Պալյան», ծանոթ. № 1։

3. «Արյան բիծը» — Պոլսի հայկական բեմերում ներկայացվող մելոդրամ. հեղինակներ՝ Մեյլան և Կուրիե։

4. Հայոց լեզվի մեջ քերականական փոփոխություններ առաջարկողը Ն. Ռուսինյանն էր, մասնագիտությամբ բժիշկ։ Նա 1852 թվականին հրատարակեց «Ուղղախոսություն» վերնագրով մի ուսումնասիրություն, ուր շարադրված էին հեղինակի լեզվական տեսությունները։ Ի թիվս զանազան փոփոխությունների Ն. Ռուսինյանը առաջարկեց հորեղբայրը՝ հոբար, մորեղբայրը՝ մոբար անվանել, որոնք և ծաղրել է Պարոնյանը։


ՓՈՒՆՋ ԵՎ ԴԻՎԱՆԱՓԵՏԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 30-ին (№ 117), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։


ԴՐԱՄԱԿԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 30-ին (№ 117), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։