Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Հայերեն տաոադարձությամբ եբրայերեն, իսպաներեն և գերմաներեն մեջբերումները խիստ աղավաղված լինելու պատճառով, հակառակ մեր փորձերի հնարավոր չեղավ թարգմանելու։

2. Տես ծանոթ. № 1։

3. «Մեղու իր սենյակին մեջ երկու ամիս դռնփակ նիստ ըրավ», այսինքն՝ երկու ամիս դադարեցվեց թերթը, չհրատարակվեց։

4. Նկատի ունի «Մեղուի» 1873 թվականի հունվարի 12-ի (№ 120) համարում տպագրված ծաղրանկարը (տե՛ս «Մեղու առ Պ. Ե. Է․», ծանոթ. № 2)։


ԿԱՄ ԱՂԹԱՄԱՐԱ ԿԱԹՈՂԻԿՈՍ, ԿԱՄ...

Առաջին անդամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մարտի 18-ին (№ 122)։

1. Խոսքը Աղթամարի միաբան Խաչատուր սրբազանի մասին Է (տես «Օրացույց Մեղուի 1873 թվականին», ծանոթ. № 6)։


ՀԱՊԱ ՄՈՌՑԱՆ

Առաջին անդամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մարտի 18-ին (№ 122)։

1. «Աղթամարի խնդիրը» Պետրոս կաթողիկոսի չարանենգ սպանության պատմությունն Է հետագա իր բարդություններով տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Օդափոխության համար Ալեմտաղի երթալիք հիվանդները», ծանոթ. № 1)։

2. «Պատրիարքը» Մ. Խրիմյանն Է, որը 1873 թվին հրաժարվեց պատրիարքությունից, իսկ «փոխանորդը»՝ Հ. Մկրյանն Է. նա իր պաշտոնը վարեց Խրիմյանից հետո, մինչև Ն. Վարժապետյանի պատրիարքության առաջին երեք տարիները, այս պատճառով Պարոնյանը գրել Է «Այս պատրիարքը փոխանորդ մալ ունի եղեր, հիմակվան փոխանորդին շատ կը նմանի եղեր, անանկ որ տեսնողը հիմակվանը կը կարծե եղեր»․


ՍԻՍ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մարտի 18-ին (№ 122)։

1. Պետրոս կաթողիկոսի սպանությունից հետո Աղթամարի կաթողիկոսական աթոռը թափուր էր մնացել (տե՛ս «Կամ Աղթամարա կաթողիկոս, կամ...»)։

2. Խոսքը Ասի Մկրտիչ կաթողիկոս Քեֆսիզյանի մասին Է, որը կաթողիկոս ընտրվեց 1871 թվականին։

3. «Էջմիածնա վեհափառը» Գեորգ IV Քերեստեճյանն Էր։

4. «...Թաշ երքինտե աղըր տըր» — Քարը իր տեղում Է ծանր։


ԱՆԱՍՆՈՑ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈԻՄ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մարտի 21-ին (№ 123)։