Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5. Միսաքյանին անվանելով «1850-ի պուետը», Պարոնյանը նկատի է ունեցել մոտավորապես այդ թվականներին Միսաքյանի որպես բանաստեղծ հանդես գալը. այս առթիվ «Ջոջերի» մեջ գրել է՝

«1839-ին դասատվության պաշտոնով ճեմարան մտավ։ Հոն շարունակ կը կարդար Հոմերոսն, Վիրգիլիոսն, Օվրատիոսն, Օվիտիոսն և այն ամեն քերթողներն, որոնց անուններն ոս կը վերջանային։ Առաջին անգամ հոն պուետ հորջորջեցավ Միսաքյան» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Խ. Միսաքյան»)։

6. Միսաքյանից մեջբերումը, որ կատարել Է Պարոնյանը իր հոդվածում գուշակության բնույթ ունի և որովհետև հոդվածը տպագրվել Է 1873 թվականին, այս իսկ պատճառով Պարոնյանը Միսաքյանին անվանել Է «1873-ի մարգարե»։

7. Տե՛ս «Ալյաթճյան Գրիգորիս վարդապետը», ծանոթ. № 1։

8. «Ոհ, կարի է առասպելս» —Խորենացի, գիրք երկրորդ, գլ․ Ը:

9. Խ․ Միսաքյանը լեզվի պատկերավորության համար օդը անվանում էր թռչնոց քաղաք։

10. «Փունջի փաստաբանը» Թ. Պեկյանն Էր (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Ասկե անկե», 1873, ծանոթ. № 14)։

11. «Մասյաց դպրապետը», «Մասիսի» խմբագիր Ե. Ութուճյանն Էր։

12. «Ծեր ճամբորդը» Խ. Միսաքյանն Է, շարունակության իմաստը պարզ չէ. հավանաբար ակնարկում է Խ. Միսաքյանի որեէ հոդվածը։

13. Պարոնյանը նկատի ունի իրեն, նա աշխատակցել է «Եփրատին» և թե վարել նրա խմբագրոլթյունը (տե՛ս «Պատասխանին պատասխանը», ծանոթ. №4)։

14. Ըստ հունական դիցաբանության, Աթենասը ծնվեց Զեսի ճակատից (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, V հտ., «Ծիծաղ», «Կերբերոս և Ծիծաղ», ծանոթ. № 9)։


ԱՌ ՄԱՏԹԵՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԻԶՄԻՐԼՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 4-ին (№ 151)։

1. էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի հերոսներից. նենգություն, խորամանկություն մարմնավորող մի կերպար, որը գործում էր կաթոլիկ եկեղեցու դիրքերից։

2. Քյոսե Ղազարը քահանա էր. նրա պատմությունը լայնորեն մեկնաբանել է ժամանակի մամուլը, տալով ընդարձակ կամ համառոտակի նկարագրությունը աղմկահարույց դեպքի։ Այս առթիվ «Մասիսի» 1873 թվականի № 1399-ի մեջ ապագրված է հաղորդում, ըստ որի Քյոսե Ղազարը ամբաստանվել է բարոյական սանձարձակության համար և մի անգամ մտնելով Պատրիարքարան, սպառնացել է պատրիարքին, նույնիսկ հանդգնել է «ձեռք վերցնել» փոխանորդի վրա։ Իր արարքի պատճառով Քյոսե Ղազարը ձերբակալվում է և ուղարկվում Փրկչի հիվանդանոցի զգաստարանը։ Ընդհանուր աղմուկի և իրարանցման պահին թյոսե Ղազարի գտակն ընկնում է և ոտնահարվում, իսկ ինքն էլ իբրև թե ծեծվում է, որը առիթ է դառնամ համայն քահանայության և որոշ անձանց դժգոհության ու բողոքին պատրիարքության փոխանորդ է. Մկրյանի դեմ։ Պատրիարքարանի վերաբերմունքը Քյոսե Ղաղարի հանդեպ դիտվել է հոգևորականությանն ուղղված անարգանք։

3. «Պատրիարքական փոխանորդը» Հ. Մկրյանն էր։