Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. Պարոնյան, Երկերի Ժողովածու, VI հտ., «Ինչն է մարդուս կյանքը մաշեցնողը», ծանոթ. № 1)։

2. «Սելամյեի խնդիրը առաջացել էր, երբ ազգային վարչությունը լուծել էր տեղի թաղական խորհուրդը, որը առիթ էր տվել մեծ դժգոհությունների։

3. «Սամաթիացին» Կրճիկյանն Էր (տե՛ս «Սամաթիո կռիվը», ծանոթ, № 1)։

4. Տե՛ս «Մետասաներորդ հայտարարություն մետասաներորղ տարեդարձի ազգային Սահմանադրության 1871 մայիս», ծանոթ. № 4:


ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ

Առաջին անդամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունիսի 27-ին (№ 149)։


ԳՈՐՏԵՐՈՒ ԵՎ ՄՈՒԿԵՐՈՒ ԹԱԳԱՎՈՐԵՆ ՁԱԽՈՂ ՃԱՄԲՈՐԴՈԻԹՅՈՒՆԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունիսի 27-ին (№ 149)։

Սույն հոդվածը նվիրված Է Խ. Միսաքյանին, նրա կյանքի այլևայլ դրվագներին։ Հեղինակի քողարկված երկդիմի արտահայտությունների, ակնարկների հերոսը Միսաքյանն է։

Հոդվածի վերնագիրը՝ «Գորտերու և մուկերու թագավորին ծագող ճամբորդությունը» գրված է ըստ Միսաքյանի։ «Կենդանի» բառի շուրջը ծագած վեճի ժամանակ (տե՛ս «Փոքր խնդրույն մեծ մարդը», ծանոթ. № 1) նա հանդես Է եկել «Փունջում» ի պաշտպանություն վերջինիս՝ «Գորտամկնամարտություն» վերնագրով հոդվածով, ուր երկու թերթերի՝ «Մասիսի» և «Փունջի» պայքարը նմանեցրել Է վերոհիշյալ ճակատամարտին և ճիշտ այս պատճառով Պարոնյանը Միսաքյանին անվանում է «գորտերու և մուկերու» թագավոր։ Միսաքյանի հիշյալ հոդվածը առիթ էհանդիսացել Պարոնյանի անսահման երգիծանքին, կատակներին ու սրամտություններին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Խայթվածք», 1873, «Գորտամկնամարտություն», Էջ 76)։

1․ «Կենդանի մը կը փնտրեր» արտահայտությունը երկիմաստ է․ նախ, նկատի ունի Միսաքյանի էշ ունենալու ցանկությունը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Ծանոթագրություններ», «Խայթվածք» 1873, ծանոթ. № 23) և երկրորդ, նրա մասնակցություն «կենդանի» բառի շուրջը ծագած վեճին։

2․ Էրճիյաս լեռան բնակիչ ավազակը Կ․ Փանոսյանն է․ այսպես է անվանում հեղինակը Փանոսյանին, նկատի ունենալով նրա կեսարացի լինելը, որտեղ գտնվում էր Էրճիյաս (Արգեոս) լեռը։

Երկրորդ ավազակը «Ասիայի կողմեն», «Ասիայի» խմբագիր Հ. Սեյիզյանն է։

3. Նմուշ Միսաքյանի արհեստական, խրթին լեզվի շարադրանքից։

4. Տե՛ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պատասխան», ծանոթ. № 1։